3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Նիկոլական տգետները հայ ժողովրդին ստրկացրել են. Ալվրցյան

Թեմա

Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանը ծեծել է գյուղի 18-ամյա պատանի Արմեն Սահակյանին: Ըստ գյուղացիների` մահակով մի քանի անգամ հարվածել է տղայի գլխին, իսկ աչքերին` գազ փչել: Ընդ որում` 18-ամյա պատանու մոտ ախտորոշված է էպիլեպսիա հիվանդություն: Սակայն սա դեռ ամենը չէ, սույն անձը նաեւ սոցցանցում «գլուխ է գովացել», թե ինչպես է արցախցի փոքրիկ տղային թողել «չոլերում», երբ երեխան ասել է, որ «Նիկոլը հանձնում է հողերը»: Անդրադառնալով վերոնշյալին` Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, բ.գ.թ. ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑՅԱՆՆ ընդգծեց, որ արդեն որերորդ տարին է այս պատկերի մեջ ենք` ծեծում են, ջարդում են:

— Հետեւանքը պետք է լինի այն, որ Նիկոլի կողքը կանգնածը, ձայն տվածը, նրան ծափահարածը, նրա մուրճին աղոթածն ու մոմ վառածը իրավունք պետք է ունենա գոնե մի երկու-երեք երեխայի ծեծի: Էլ ի՞նչ նիկոլական, որ մի երկու հայ տղայի չծեծի: Ու սա մենք հանդուրժում ենք: Նիկոլին ընտրողներն առանց ամաչելու ու գետինը մտնելու, դեռ խոսում են: Ի դեպ, ասեմ, այսպես վարվում էին հայերի հետ 19-րդ դարում Օսմանյան կայսրությունում քրդերը, որոնց մոտ հայերը ռայա էին` ստրուկի կարգավիճակում: Ուզում էին` սպանում էին, թալանում էին, ուզում էին` ներում էին: Ո՛չ դատ կար, ո՛չ դատաստան: Հայաստանը դարձել է գավառական պրովինցյալ երկիր, որտեղ նիկոլական տգետները հայ ժողովրդին ստրկացրել են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ