3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Անցնելու ենք ինքնապաշտպանության. ֆիրդուսցիները զգուշացնում են

Թեմա

Կառավարության դիմաց երեկ հերթական բողոքի ակցիա իրականացրին Ֆիրդուսի թաղամասի բնակիչները: Ըստ բնակիչների` իրենց տների հարցով դատական նիստ է տեղի ունեցել, որտեղ դատավոր Մուրադ Հովակիմյանը հիացմունքով լսել է հայցվոր կողմին, իսկ պատասխանող կողմին անտեսել է: Խնդիրն այն է, որ ֆիրդուսցիների տները համարվել է գերակա շահ, քանդում են, իսկ բնակիչները հարց են բարձրացնում` ո՞րն է այստեղ գերակա շահը:

«Եթե կառավարությունը այս ամենն աչքաթող անի, դա բերելու է անդառնալի դեպքերի, որովհետեւ, եթե մենք տեսնենք, որ իրենք անպատիժ են, անցնելու ենք ինքնապաշտպանության: Հետո չասեք` էսինչ բանը անօրեն է: Դուք ոչ մի օրենք չեք պահում: Մենք էլ մեր ձեւով պաշտպանելու ենք մեր սեփականությունը», - զգուշացրեց բնակիչներից մեկը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ