Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

Ինձ դարձրին ֆիլմի վատ տղա և դա ինձ դուր չեկավ. Մեսսի

Սպորտ

Լիոնել Մեսսին խոսել է  «Բարսելոնայից» հեռանալու ժամանակ ստեղծված իրավիճակի մասին.

«Պատճառներից մեկը Բարսա չվերադառնալու այն է, որ ես չէի ուզում նորից անցնել նույն իրավիճակի միջով։ Շատ դժվար  էր։ Մենք ժամանել էինք նոր մրցաշրջանի, առաջիկա մարզումների, երեխաների դպրոցական պարապմունքների մեկնարկի համար։ Եվ երբ ամեն ինչ պատրաստ էր պայմանագիր ստորագրելու համար, մի գիշերում դա անհնար դարձավ, և ինձ ասացին, որ պետք է հեռանամ ակումբից։  Ես տարօրինակ կերպով հեռացա, կուզենայի հիմա հրաժեշտ տալ Բուսկետսի պես, ինչպես Ժորդի Ալբան, ինչպես Չավին, Ինյեստան… Ես կցանկանայի այդպես հեռանալ։ Երկրպագուներին հրաժեշտ տալու հնարավորությունը հրաշալի է։ Համաճարակ էր, մարդկանց թույլ չէին տալիս մտնել մարզադաշտ...  Շատ ուրախ կլինեմ, որ իմ անունը կրկին լսեմ «Կամպ Նոու»-ում, չնայած գիտեմ, որ սերը հավերժ է և փոխադարձ:

Իմ ընտանիքը ոգևորված էր այն ամենով, ինչ լսում էր, բայց միևնույն ժամանակ իրականությունն այն է, որ մենք դեռ չգիտեինք, թե ինչ կարող է լինել, բայց ակնհայտորեն նրանք անհամբեր սպասում էին վերադառնալուն:  Երեխաներիս և ընտանիքիս ասացի, որ մենք պատրաստվում ենք վերադառնալ Բարսելոնա, բայց վերջում այդպես չեղավ: Այսպիսով, ես սպասում էի որոշման, բայց հանգիստ իրավիճակում:

Մի փոքր ցավում է, որ չկարողացա հրաժեշտ տալ այնպես, ինչպես ուզում էի: Եվ ինչպես ես եմ կարծում, ես արժանի էի դրան: Քանի որ իմ նշած խաղացողները նույնպես։ Մինչ դեռ  քաոս էր։ Ինձ դարձրին ֆիլմի «վատ տղա» և դա ինձ դա դուր չեկավ, քանի որ դա այդպես չէր։  Եսկցանկանայի ճիշտ կերպով հրաժեշտ տալ»,- մեջբերում է Մեսսիին Mundo Deportivo-ն։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ