Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից ՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու 65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի «Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ» «Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան Այսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը

Պիտի Հայաստանում բունտ բարձրանա, այս դավաճանին դո՛ւրս շպրտեք. Վեներա Գասպարյան

Ներքաղաքական

Պարզվում է` մինչեւ վերջին պահը քննարկվել է, որ Մոլդվայի մայրաքաղաք Քիշնեւ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ինչպես այլ երկրներ կատարած պաշտոնական այցերի ժամանակ, պետք է հանդիպի տեղի հայ համայնքի հետ, բայց ինչ-որ պահի պլանները փոխվել են: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Քիշնեւում «Մոլդովայի հայ կանայք» ասոցիացիայի հիմնադիր-նախագահ, Սուրբ Հարություն եկեղեցուն հարակից «Արմենիա» մշակութային կենտրոնի հիմնադիր, «Մոլդովայի հայ համայնք» ՀԿ ղեկավար, կոմպոզիտոր, բանաստեղծ ՎԵՆԵՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ:

— Ինչո՞ւ մինչեւ վերջին պահը չկար հստակ տեղեկություն, թե արդյոք Փաշինյանը հանդիպելու է տեղի հայ համայնքի հետ:

— Երկու անգամ հետաձգեցին հանդիպումը: Մի անգամ ասացին, որ մայիսի 31-ին պետք է տեղի ունենա, ես էլ իսկույն համաձայնել եմ հանդիպմանը մասնակցել: Բայց հետո զանգահարեցին, թե` այդ օրը չի լինելու, հունիսի 2-ին է լինելու: Ընդ որում` տեղեկացրին, թե կատեգորիկ ինձ թույլ չեն տալիս մասնակցել այդ հանդիպմանը: Հարց է ծագում` եթե ինձ, ով 25 տարի առաջ հիմնադրել ու ներկայացնում է հայ համայնքը, արգելված է, ապա ո՞ւմ են թույլ տալիս: Չգիտեմ` որքանով է ճիշտ, բայց ինձ ասացին, թե իրենց հետ էլ կան մարդիկ, տեղեր պետք է ավելացնել եւ այլն, այսինքն` ստացվում է, որ իրենց հարմար մարդկանց հետ էին ուզում միայն հանդիպել: Ես էլ շատ բորբոքվեցի եւ զգուշացրեցի, որ եթե այստեղի հետ է կապված խնդիրը, անմիջապես կպարզեմ, ում պետք է կզանգահարեմ: Եթե հանդիպման մասնակիցների ցուցակ պետք է կազմվի, անպայման պետք է լինեմ եւ իմ հարցերն ուղղեմ: Չե՞ք ուզում ես լինեմ այդ հանդիպմանը, մենք էլ չէինք ուզում, որ Փաշինյանը գար այստեղ, բայց չէ որ եկել է: Ի դեպ, Մոլդովայում անգամ ՀՀ դեսպան չունենք, ում բերում են, իրենց պես է դուրս գալիս, իրենք բերում են, իրենք էլ` հեռացնում: Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանն է եկել, որ դիմավորեր Փաշինյանին: Այնպես որ, եթե լիներ նման հանդիպում, աշխարհն էլ շրջվեր, ներկա էի լինելու: Ու թող փորձեր որեւէ մեկը խոչընդոտել: Սակայն այս ողջ պատմությունից հետո զանգահարեցին եւ ասացին, որ հանդիպումը չեղարկել են: Ալիեւն իր եղած-չեղածների հետ հանդիպել է, սա չհանդիպեց հայ համայնքի հետ: 

— Բայց, այդուհանդերձ, հանդիպումը տեղի ունեցավ, ո՞ւմ հետ էր հանդիպել Փաշինյանը:

— Գաղտնի մի քանի հոգու հետ հանդիպել է: Փաշինյանի հրապարակած տեսանյութում առկա հարցուպատասխանը լավ բեմադրված ներկայացում է հիշեցնում, բայց չի ներկայացնում Մոլդովայի հայ համայնքին: «Պեղել էին» յուրայիններ Ուկրաինայից, Մերձդնեստրից, մի քանի հոգի էլ գտել Մոլդովայից, որոնք նիկոլահաճո հարցեր կհնչեցնեին ու ծափ կտային եւ, իհարկե, ոչ մի խոսք չէին ասի Արցախի մասին:

— Իսկ ընդհանուր առմամբ` ի՞նչ տրամադրություններ կան տեղի հայության շրջանում:

— Շատ դեմ են Փաշինյանի դավաճանական քաղաքականությանը եւ իր առեւտրին` մեր հայկական հողերի վրա: Այս օրերին բոլորը միայն մի հարց են տալիս, թե կարո՞ղ է մի դավաճանական թուղթ ստորագրի: Իհարկե, Փաշինյանից ամեն ինչ սպասելի է, որ չստորագրի էլ, հետո կարող է էլի ասել, թե բանավոր է պայմանավորվել: Բա մեկը հարց չի՞ տալիս` դու գողական աշխարհում ես ապրո՞ւմ, ի՞նչ բանավոր պայմանավորվածություն, գնա կնոջդ ու երեխուդ հետ բանավոր պայմանավորվի, ում պատճառով հարյուրավոր տղաներ զոհվեցին, ինչ է թե ֆոտոսեսիա էր ուզում անել: Ես հավատում եմ, որ նա փող է վերցրել եւ տալու է հողերը:  Հիշո՞ւմ եք Ալիեւի հետ վերելակային բանակցությունները, այն ժամանակ է նա արդեն ծախվել: Ալիեւը դեռ այն ժամանակ հասկացավ, որ սա սոված է ու փողի մեռած: Ու մեր երկիրն արդեն 5 տարի է դիմանում է այս լկտիությանը, խելագարվել կարելի է…

— Որպես Սփյուռքի ներկայացուցիչ` ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի ելքը:

— Պիտի Հայաստանում բունտ բարձրանա, բոլորս պետք է հավաքվենք` Հայաստանով-Սփյուռքով-Արցախով մոբիլիզացվենք պետք եղավ համայնքներից գանք, ինչով կարող ենք օգնենք եւ հեռացնենք Փաշինյանին կառավարության ղեկից: Ցավում եմ, որ Հայաստանը դեռ քնած է: Ընդդիմադիրներն ասում են, թե` մենք պաշտոնի համար չենք պայքարում: Մինչդեռ Փաշինյանն առաջին իսկ օրից ասում էր` եթե ես վարչապետ չլինեմ, ուրիշ վարչապետ չի լինի: Պարոնա՛յք, համարձակություն ունեցեք եւ ասեք, որ լավ էլ պաշտոն եք ուզում, այս դավաճանին դուրս շպրտեք ու տեղը նստեք: Արդարացողին ոչ մեկը մարդու տեղ չի դնում, պետք է ուժի միջոցով ու խելքով գործդ առաջ տանես:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենքՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց«Տիրադավ» Վրթանես սրբազանին ՊՆ-ից տուն են տվել և հետ չեն պահանջել. հարցումՄայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի«Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ»«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.ԹրամփԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըԵվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.ՕրբանԱյսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ ԾնունդըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԴեկտեմբերի 25-ի տարադրամի փոխարժեքըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ջուր չի լինելուՎերկա Սերդուչկայի երգի տակ պարից հետո դատարանը կասեցրել է Կազանում գտնվող «Բակինսկի դվորիկ» սրճարանի գործունեությունը.«Коммерсантъ»Բժիշկներն ու փորձագետները զգուշացնում են «սուպերգրիպ» վիրուսի ակտիվ տարբերակի տարածման մասինՓաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. ԱղբյուրՈւկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված