Եվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունել Լա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Սեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան Որոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանում Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա Ալիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆ Ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերին

Խաղաղության պայմանագիրը հենց կնքվեց, Բաքուն ասելու է փոխհատուցում տուր, ա՛յ օկուպանտ. Հակոբյան

Ներքաղաքական

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում տված իր հարցազրույցում նշել է, որ ապաշրջափակման դեպքում Հայաստանի տարածքում  սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ իրականացնելու են միայն հայկական ծառայությունները: Այս մասին «Իրավունքը» զրուցել է ռազմական փորձագետ ՄՀԵՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

— ԱԽՔ-ի վերոնշյալ հայտարարության մեջ կա՞ տողատակ, որը կարո՞ղ է միտված լինել ռուսական զորքերին անգամ ՀՀ-ից հեռացնելուն:

— Արմեն Գրիգորյանի այդ հայտարարությունն իր բնույթով բավականին աղմկահարույց եղավ, այնտեղ նա այլ հայտարարություններ էլ արեց, բայց հիմնականում դա շեշտադրվեց: Կարծում եմ` պաշտոնական Երեւանն իր համար մանեւրելու տեղեր է թողնում, թեեւ մյուս կողմից էլ ես այդքան չէի գերագնահատի: Քաղաքական գործիչները հաճախ մի բան հայտարարում, մի ուրիշ բան են անում: Միշտ էլ հնարավոր է, որ այդ հայտարարությունը ոչ այն ձեւ մեկնաբանվի ինչ-որ տեսան շատերն այդ հայտարարության մեջ: Մյուս կողմից էլ, այո՛, հնարավոր է սա Ռուսաստանի հայտնի պրոբլեմների ֆոնին լինի, այո՛, ռուսական սամանապահ զորքերի, իսկ հեռանկարում գուցե 102-րդ բազայից հրաժարման նախաքայլ: Համենայնդեպս, Արմեն Գրիգորյանն ընկալվում է, որպես արեւմտամետ գործիչ, եթե Նիկոլ Փաշինյանը փորձում է իշխանության մեջ գոնե քիչ թե շատ հավասարակշռություն պահել, բայց ինքն էլ է բնույթով արեւմտամետ, ապա Արմեն Գրիգորյանի պարագայում արեւմտական ուղղվածությունն ավելի ակնհայտ է եւ, երեւի, պատահական չէր, որ իր շրթունքներով ասվեց այս ամեն ինչը: Բայց եկեք այս հայտարարությունը չգերագնահատենք:Նման աղմկոտ հայտարարություններ շատ են եղել ու շատ կլինեն: Պետք է նայել գործին, գործերն էլ պետք է բխեն կոնկրետ իրավիճակից, իսկ կոնկրետ իրավիճակը Ուկրաինայից է կախված: Ի դեպ, այս քանի օրը Ուկրաինայում, կարծես, վճռական իրադարձություններ են զարգանում, որը մեր մեդիա ու քաղաքական դաշտը տպավորություն է, որ չի նկատում , բայց այս քանի օրը կնկատեն:

— Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը ճի՞շտ ուղղությամբ է տարվում, որո՞նք են բացթողումները այս ճանապարհին:

— Ինչքան էլ հիմա մեծ մեդիա աղմուկի մեջ ենք, ինչքան էլ խոսքը վերաբերում է մեր հայրենիքի մասերին, ինչքան էլ այս ամեն ինչն ասվում է շատ սուր քաղաքական պայքարի պայմաններում, երբ իշխանությունը կենաց մահու շահագրգռված է իշխանությունը պահել, իսկ ընդդիմությունն էլ ուզում է «կծել» իշխանությանը, այս էմոցիոնալ, կրքոտ լարվածությունը երբ հանում ենք, կարծում եմ` այդ դեմարկացիա-դելիմիտացիայից դեռեւս շատ հեռու ենք: Մենք նույնիսկ չենք մոտեցել դրան եւ չենք մոտեցել այնպիսի վճռական հարցեր քննարկելուն, ինչպիսին է սահմանների դելիմիտացիան, եւ առավելեւս` դեմարկացիան: Հետաքրքիր է նաեւ, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը բավականին ոչ երկիմաստ հայտարարություն արեց, մասնավորապես` ասվեց, որ հատուկ ընտրված քարտեզ դեռ չկա, ու դեռ հարց է, թե դեռեւս ինչի հիման վրա դա կարվի, թեպետ 1975թ.-ի քարտեզի մասին Նիկոլ Փաշինյանը մի քանի օր ասում է: Ասվեց նաեւ, որ դա պետք է արվի բոլոր առկա իրավաբանական փաստաթղթերի հիման վրա, սա շատ անորոշ ձեւակերպում է, բայց մեզ համար նաեւ շանսեր առաջացնող է: Մենք էլ կարող ենք ասել, դե եկեք իրավաբանական փաստաթղթեր ցույց տվեք, որ, այսպես կոչված, «անկլավներն» ընդհանրապես ձեզ են պատկանում, եւ եկեք մեզ ապացուցեք, որ ՀԽՍՀ եւ ԱԽՍՀ վարչական սահմաններն ընդհանրապես իրավական հիմք են երկու պետությունների սահմանազատման համար: Եթե ուզում եք մի քիչ էլ խորք գնանք, կհասնենք Ազգերի լիգայի 1920թ.-ի որոշմանը, որով որոշվել է Հայաստանի առաջին հանրապետության սահմանը, մի քիչ էլ խորք գնանք, կպարզվի, որ Հայաստանի խորհրդային երկրորդ հանրապետությունն օկուպացիոն ռեժիմ էր եւ Հայաստանի երրորդ հանրապետությունը նաեւ Հայաստանի առաջին հանրապետության օկուպացումից ազատված տարբերակն է: Իսկ 1920թ.-ի՝ շատերի կողմից անտեղի ծաղրվող Վիլսոնյան քարտեզն իր տակ որոշակի իմաստ ունի: Իսկ եթե ուզում եք շատ խորք գնանք, կպարզվի, որ Ադրբեջանի երրորդ հանրապետությունը իրեն հռչակել է Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդ, այդ դեպքում` ինչպե՞ս է հավակնում Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության սահմաններին: Մի քիչ էլ խորք գնանք, հանկարծ կպարզվի, որ Արցախի Հանրապետության տարածքը ոչ մի հիմքով չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմում: Իմ համեստ կարծիքով` սա ադրբեջանական կողմն իր շահերի համատեքստում արեց, բայց իրավաբանության մեջ խորանալը հենց մեր ուզածն էր: Եթե ուժերի հավասարություն լիներ, այս ամեն ինչի մեջ կմտնեինք, բայց եթե ուժերի հավասարակշռություն չկա, թշնամին գործի ուժի դիրքերից, սկսի գրավել մեր տարածքները, պահի տակ սա կարող է իր օգտին գործել, որովհետեւ կարող են ասել, որ եթե սահմանները անորոշ են, մենք էլ սրի ուժով սահմանները հստակեցնում ենք:

— Դուք նշում եք, որ սահմանազատման գործընթացը ապագայում է, այդ դեպքում` ի՞նչ հիմքով է իշխանությունը խոսում, այսպես կոչված, «անկլավների» վերադարձից:

— Նիկոլ Փաշինյանի պաշտպանը չեմ, բայց հանուն արդարության ասեմ, որ իրեն «պատին են դեմ տալիս»: Առաջին՝ ճանաչո՞ւմ ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ստիպված է ասել՝ այո՛, որովհետեւ ՀՀ ոչ մի ղեկավար չի ասել` չէ, չեմ ճանաչում: Ինչքանո՞վ ես ճանաչում` 86.600-ով, դրա մեջ մտնո՞ւմ են անկլավները, առաջինին` այո, ասելուց հետո, չի կարող ասել` չէ: Հիմա այստեղ առավելագույնը, որ պետք է ասի` 86.600-ի կտորները նայենք, եւ հանկարծ կպարզվի, որ իրավաբանական հիմքերում քո տարածքը 86.600 չէ, այլ 86.580 կամ 550 է: Իշխանությունն ամեն կերպ փորձում է տխրահռչակ, այսպես կոչված, «խաղաղության» օրակարգն առաջ տանել: Այստեղ բազում հարցեր են մնում. Հայաստանի երրորդ հանրապետությունը եւ Ադրբեջանի երրորդ հանրապետությունն իրավաբանորեն երբեք չեն պատերազմել, եւ մեզ այդ խաղաղության պայմանագիրը որեւէ կերպ պետք չէ, մանավանդ այդ անվան տակ: Խաղաղության պայմանագիրը հենց կնքեցիր, պաշտոնական Բաքուն ասելու է` ըհը, ես ասում էի, որ 30 տարի օկուպացրել ես իմ հողերը, դե հիմա արի ու փոխհատուցում տուր, ա՛յ օկուպանտ, ի՞նչ ենք դրան պատասխանելու: Չէ՞ որ մինչեւ հիմա մենք քիչ թե շատ հաջողությամբ ասում էինք, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը երբեք իրավաբանորեն չեն պատերազմել: Պաշտոնական Բաքուն մեզ ասում է, մենք էլ շատ իրավացիորեն ասում ենք, որ մենք այնտեղ իրավաբանորեն զորք չունենք, ով էլ կա այնտեղ, Արցախի 120 հազար բնակչության զինված մասն է: Այս խաղաղության  պայմանագիրը դեռեւս մեզնից հեռու է, ուղղակի, այդ խոսույթն անընդհատ գնում է, որպեսզի, ի վերջո, իշխանությունները հասնեն նրան, որ ինչ-որ մի տեղ պաշտոնական Բաքվին ասեն` այդ էլ տվեցինք, Արցախն էլ տվեցինք, այսքանից հետո էլ առաջ չգաս:

— Արդյո՞ք կանգ կառնի Ադրբեջանը…

— Իր հերթին էլ պաշտոնական Բաքուն հնարավորությունների պատուհան է տեսնում: Ասում է` տվեցիր, տվեցիր, էլի կտաս, իհարկե, կանգ չի առնի: 2021թ.-ից սկսած Հայաստանի այդքան խոսեցվող  29.800 քառ. կմ-ից տարածքներ են օկուպացված, եւ թշնամին ընդհանրապես չի մտածում դրանք հետ տալու մասին: Անկասկած է, որ եթե Հայաստանի ղեկավարը լիներ մի քիչ այլ քաղաքական կուրս ունեցող անձնավորություն, պայմանական՝ «Վազգեն Սարգսյան-2», հաստատ մենք այս պահին ուրիշ իրավիճակ կունենայինք: Մեր իշխանությունների հեղինակությունը պատերազմից հետո թաղվեց, իրենց այդ ժողովրդական ձեռքբերումների փուչիկությունը մերկացվեց, հիմա այս իշխանությունը փորձում է նոր պատերազմից խուսափել եւ ամեն գնով ձեռք բերել ինչ-որ կայուն վիճակ: Պատերազմն իրենց համար քաղաքական մինուս է, իշխանությունները կուզենան կախարդական փայտիկով, մի բան տալով, Ադրբեջանի հետ փակեին բոլոր հարաբերությունների դռները եւ իրենք կենտրոնանային երկրի ներսում հասարակությանը մանիպուլացնելով, մի քիչ իշխանությունը պահելու խնդիրների վրա: Բազմիցս խոսվեց սահմանապահ զորքերի մասին, ես մշտապես ասում եմ` մի՛ տարեք ադրբեջանական ուժերի դեմ սահմանապահ զորքեր կանգնեցրեք, չի՛ կարելի: Սահմանապահ զորքը ի վիճակի՞ է պահել թշնամու հաստիքային բանակային ուժերի հարվածը, դա նույնն  է, որ պարեկային ծառայողին տանենք հակաահաբեկչական օպերացիայի դեմ տանք, իր ֆունկցիան ու պատրաստվածությունը ուրիշ է: Ադրբեջանը եւս իր խնդիրներն ունի, որոնք սրվում են: Այդ գլխավոր խնդիրը 2025թ.-ի մայիսի 10-ն է, երբ 6 ամիս է մնալու 2025թ.-ի նոյեմբերի 10-ին, եւ իրենք պետք է ռուսներին ասեն` կա՛մ մնում եք, կա՛մ գնում եք: Ադրբեջանցիներն ուզում են այդ հնարավորությունների պատուհանը օգտագործել, ընդ որում` այդ պատուհանը կարող է 2023թ.-ի վերջին փակված լինի: Մեր այս ամեն ինչը թաղված է Ուկրաինայում: Ուզում ես իրեն մի նկատի, բայց ինքը կա, եթե հանկարծ խաղաղության գան, Ալիեւի համար կարող է լրիվ նոր իրավիճակ ստեղծվի, իսկ Հայաստանի իշխանությունների հակառուսական այս ուղղվածությունը բերում է նրան, որ ռուսները կուզենան գոնե Արցախում ամրանալ: Իսկ Արցախում ամրանալու ձգտումն էլ կտրուկ դեմ է դուրս գալու Ալիեւի ձգտմանը՝ 2025թ.-ի նոյեմբերի վերջից այնտեղ չունենալ ռուս զինվորներ: Մեր իշխանությունները պետության ներքին կառավարումն են շատ անորակ տանում: Ամենավատն այն է, որ 2021թ.-ից հետո, հատկապես Արցախը կորցնելուց հետո` այս իշխանությունը վերընտրվեց: Այս իշխանությունն իրեն նեղություն կտա՞ լավ կառավարելու, կասի՝ այսքան բան արեցի, հետո 2021թ.-ի գարունը ընկա գյուղերը, ժողովուրդը նորից ընտրեց, ինչի՞ տանջվեմ, լավը լինեմ, 2026-ի գարունն էլ կընկնեմ գյուղերը, ինձ էլի կընտրեն, ամենասարսափելի բանը, երբ ներվում է, դրանից հետո էլ իրենից մի պահանջի: Ես՝ միամիտս, մտածում էի, որ մի իշխանությունը, եթե Արցախը կորցնի, մեղմ ասած՝ հրապարակի ասֆալտը կբացեն, կթաղեն, ասֆալտ վրայից նորից կանեն...

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






Եվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ Ալլահվերդյանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top