Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Ամառվա տապին` Տոնածառի գործով

Թեմա

«Ի նշան բողոքի՝ պետք է հրապարակի տոնածառը վառել» ֆեյսբուքյան գրառման համար շարունակում է քրեական հետապնդման ենթարկվել ԵՊՀ նախկին խոսնակ, խմբագիր, հրապարակախոս ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆԸ:

— Ինձ մեղադրանք է առաջադրվել քաղաքական, սոցիալական, ռասայական, սեռական ու չգիտեմ էլի ինչ հայացքներով պայմանավորված անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնության կոչ հնչեցնելու համար: Արդեն կես տարի ես ունեմ մեղադրյալի կարգավիճակ: Ինձնից ստորագրություն է վերցված` երկրից չբացակայելու մասին, բայց դեռեւս  ինձ չեն պարզաբանել, թե ում նկատի ունեն, թե  դատախազությունն ինչպես է իմ գրառումը հասկացել, թե ում նկատմամբ է հնչել բռնության կոչ: Ես ինչ-որ ենթադրություններ ունեմ: Օրինակ, որ գուցե Հայաստանում կա մարդկանց խումբ, որը համարում է, որ ինքն առաջացել է այդ հրապարակի տոնածառից: Դա երեւի ռասայական խումբն է: Գուցե կա խումբ, որը հավատում է, թե այդ տոնածառով է Հայաստանը փրկվելու: Սա, գուցե, քաղաքական խումբն է: Գուցե, խումբ կա, որը տոնածառին նայելով, կներեք, գրգռվում է: Սա էլ երեւի սեռական խումբն է: Եվ, իհարկե, պետք չէ բացառել, որ ինչպես Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոսն է ասել` պետությունը ես եմ, մենք էլ ունենք ղեկավար, որն ասում է՝ տոնածառը ես եմ: Եվ իմ գրառումն ընկալել է բռնության կոչ վարչապետի նկատմամբ: Սա իրավական «բեզբրեդելի» շատ ցայտուն օրինակ է, որովհետեւ մենք ապրում ենք մի ժամանակ, երբ իշխանության ներկայացուցիչների կողմից են ռեալ բռնության կոչեր հնչում, բայց դրանց նկատմամբ դատախազության կողմից որեւէ արձագանք չի հնչում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ