Որտեղ էր գտնվում սպանության պահին քրեական հեղինակությունը. Բացառիկ մանրամասներ «Գնունեցի Վարազիկի» սպանությունից
Քրեական
Նախօրեին Երևանում սպանվել է քրեական հեղինակություն համարվող «Գնունեցի Վարազիկը»՝ գլխի շրջանում ստացված հրազենային վնասվածքից։ Վերջինս սպանվել է Բաղրամյան պողոտայի 49/2 հասցեի դիմաց: «Իրավունքի» տեղեկություններով վերջինս սպանվել է ընտանիքի պատկանող վերը նշված հասցեում գտնվող վարսավիրանոցի մոտ, որտեղ, ըստ ականատեսների հաճախ է լինում: Վարսավիրանոցի սեփականատեր է հանդիսանում նրա կինը: «Գնունեցի Վարազիկը» ուներ չորս անչափահաս որդիներ: