Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

Յու­նի­բանկն ա­ռա­ջա­տար դիրք է զբա­ղեց­րել վար­կե­րի քա­նա­կով

Տնտեսություն

2023 թվա­կա­նի ա­ռա­ջին ե­ռամ­սյա­կի ար­դյունք­նե­րով գոր­ծող վար­կե­րի քա­նա­կով Յու­նի­բան­կը շու­կա­յի ա­ռա­ջա­տարն է:

Սպա­ռո­ղա­կան և բիզ­նես վար­կա­վո­րու­մը միշտ ե­ղել են Յու­նի­բան­կի ա­ռաջ­նա­հերթ ուղ­ղու­թյուն­նե­րից: Բան­կա­յին ֆի­նան­սա­վոր­ման հա­սա­նե­լի­ու­թյու­նը կա­րև­որ դեր ու­նի տնտե­սու­թյան զար­գաց­ման տեմ­պե­րը պա­հե­լու, սպառ­ման դի­նա­մի­կա­յի և ՀՆԱ-ի ա­ճի հա­մար: Լայ­նա­մասշ­տաբ վար­կա­վո­րու­մը մե­ծաց­նում է ապ­րանք­նե­րի նկատ­մամբ պա­հան­ջար­կը՝ խթա­նե­լով դրանց ար­տադ­րու­թյուն ու վա­ճառք­նե­րը և դրա­նով իսկ նպաս­տե­լով երկ­րի տնտե­սա­կան ա­ճին:

Օգտ­վե­լով բան­կի ծա­ռա­յու­թյուն­նե­րից՝ որ­պես ֆի­նան­սա­կան օգ­նա­կա­նի, մար­դիկ կա­րո­ղա­նում են ա­րագ լու­ծել կրթու­թյան, ա­ռող­ջու­թյան և այլ ան­հե­տաձ­գե­լի կա­րիք­նե­րի հա­մար անհ­րա­ժեշտ դրա­մա­կան մի­ջոց­նե­րի խնդի­րը, ինչ­պես նա­և ձեռք­բե­րել անհ­րա­ժեշտ ապ­րանք­նե­րը: Վար­կա­վոր­ման գոր­ծըն­թա­ցը հա­ճա­խորդ­նե­րի հա­մար էլ ա­վե­լի հար­մար դարձ­նե­լու նպա­տա­կով Յու­նի­բան­կը զգա­լի­ո­րեն ընդ­լայ­նել է գոր­ծըն­կե­րա­յին ցան­ցը: Ա­պա­ռիկ գնում­ներ կա­րե­լի է կա­տա­րել բան­կի գոր­ծըն­կեր ա­վե­լի քան 1300 խա­նութ-սրահ­նե­րում հաշ­ված րո­պե­նե­րի ըն­թաց­քում: Վար­կի հաս­տա­տումն ի­րա­կա­նաց­վում է ար­հես­տա­կան բա­նա­կա­նու­թյան հի­ման վրա կա­ռուց­ված հա­մա­կար­գով՝ բա­ցա­ռե­լով մարդ­կա­յին գոր­ծո­նը:

Յու­նի­բան­կը բա­վա­կա­նին ակ­տիվ աշ­խա­տում է նա­և հի­փո­թե­քա­յին վար­կա­վոր­ման ուղ­ղու­թյամբ՝ նպա­տակ ու­նե­նա­լով ան­շարժ գույ­քի ձեռք­բե­րու­մը հնա­րա­վո­րինս մատ­չե­լի դարձ­նել հա­ճա­խորդ­նե­րի հա­մար: Այս տա­րի Յու­նի­բան­կի կող­մից տրա­մադր­ված հի­փո­թե­քա­յին վար­կե­րի քա­նա­կը և ծա­վա­լը նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ ա­ճել է գրե­թե 3 ան­գամ: Ա­ռաջ­նա­յին շու­կա­յում բանկն ա­ռա­ջար­կում է ՀՀ դրա­մով հի­փո­թե­քա­յին վար­կեր 10,9% տա­րե­կան տո­կո­սադ­րույ­քով և ըն­դա­մե­նը 10% կան­խավ­ճա­րով:

Յու­նի­բան­կը շա­րու­նա­կել է ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում պա­հել նա­և փոքր և մի­ջին ձեռ­նար­կու­թյուն­նե­րի ֆի­նան­սա­վո­րու­մը: Ժա­մա­նա­կա­կից պայ­ման­նե­րում բիզ­նե­սի լուրջ զար­գա­ցումն ա­ռանց վար­կա­վոր­ման գրե­թե անհ­նար է: ՓՄՁ-նե­րին մատ­չե­լի ռե­սուրս­ներն անհ­րա­ժեշտ են կա­պի­տալ ներդ­րում­նե­րի, շրջա­նա­ռու մի­ջոց­նե­րի հա­մալր­ման, տրանս­պոր­տի ձեռք­բեր­ման, ար­տադ­րու­թյան ար­դի­ա­կա­նաց­ման կամ ըն­թա­ցիկ ծախ­սե­րի հա­մար: Վար­կա­յին մի­ջոց­նե­րի շնոր­հիվ ա­պա­հով­վում է ար­տադ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րի և վա­ճառք­նե­րի շա­րու­նա­կա­կա­նու­թյու­նը, բարձ­րա­նում է ձեռ­նար­կու­թյան ար­դյու­նա­վե­տու­թյունն ու մրցու­նա­կու­թյու­նը:

Յու­նի­բան­կում բիզ­նես վարկ կա­րե­լի է ձև­ա­կեր­պել եվ­րո­յով սկսած 5% տա­րե­կան տո­կո­սադ­րույ­քից: Վար­կը կտրա­մադր­վի մին­չև 5 տա­րի ժամ­կե­տով: Առ­կա է նա­և ար­տո­նյալ ժամ­կետ՝ մին­չև 12 ա­միս, ո­րի ըն­թաց­քում կա­րե­լի է վճա­րել մի­այն տո­կո­սա­գու­մա­րը:

Փոքր բիզ­նե­սին ա­ջակ­ցե­լու հա­մար բանկն ա­ռա­ջար­կում է «Միկ­րո էքսպ­րես» բիզ­նես վարկ, ո­րի հիմ­նա­կան ա­ռա­վե­լու­թյուն­ներն են հաս­տատ­ման գոր­ծըն­թա­ցի ավ­տո­մա­տա­ցու­մը և գրա­վի պա­հան­ջի բա­ցա­կա­յու­թյու­նը:

Ի­րա­կան հատ­վա­ծի հա­մար ֆի­նան­սա­կան ռե­սուրս­նե­րի հա­սա­նե­լի­ու­թյան բարձ­րաց­ման հա­մար Յու­նի­բան­կը ՀՀ Է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րու­թյան հետ կնքել է հա­մա­գոր­ծակ­ցու­թյան պայ­մա­նա­գիր Տնտե­սու­թյան ար­դի­ա­կա­նաց­ման ծրագ­րի շրջա­նակ­նե­րում վար­կեր և ֆի­նան­սա­կան լի­զինգ ևս տրա­մադ­րե­լու հա­մար:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ