Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

«Ինչ անել» չիմանալու ճգնաժամ է... Ուժեղ հարված ենք տալու իշխանությանը. Չախալյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալել ենք «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր, «Զարթոնք» կուսակցության ԳՄ անդամ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ:

«ՍՐԱՆՔ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ ՈՒ ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ԱՌԱՋ ԿԱՆԳ ՉԵՆ ԱՌՆԵԼՈՒ»

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում հայտարարեց, որ ապաշրջափակման դեպքում` Հայաստանի տարածքում  սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ իրականացնելու են միայն հայկական ծառայությունները: Սա ակնա՞րկ էր, որ եթե հաջողացնեն մինչեւ տարեվերջ ստորագրել, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը», հաջորդիվ հեռացնելու են Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան:

— Սա ակնարկ չէր, մարդիկ ծրագիր են իրականացնում: 2018 թվականին իրենց բերել են, որպեսզի այն իրականացնեն: Երբ 2018-ին եկա Հայաստան ու սկսեցի այս ռեժիմի դեմ պայքարել, այդ օրվանից բարձրաձայնում եմ, որ այս մարդկանց խնդիրը Հայաստանը հակառուսականության դաշտ տանելն է: Այս մարդկանց բերել են իշխանության արտաքին ուժերը եւ ներքին խաղացողները, որպեսզի ուղղակի եւ անուղղակի ձեւով օգնելով` հասցնեն իրենց նպատակին: Իսկ նպատակը Արցախի հանձնումը չէ: Արցախի հանձնումն ընդամենն այս մեծ ծրագրի բաղադրիչներից մեկն է, որովհետեւ առանց  Արցախի հանձնման, իրենք չեն կարողանալու Հայաստանում հակառուսականության մեծ ալիք ձեւավորել եւ ռուսներին տարածաշրջանից հանել: 2020 թվականին էին իրենք ուզում այս ամենն ավարտեին, բայց հուրախություն մեզ եւ, ցավոք սրտի, իրենց, ամեն դեպքում, մեր ռազմավարական դաշնակիցները, ճիշտ է, ուշացած, սակայն հասկացան` ինչ է տեղի ունենում  եւ Արցախի գոնե վերջին կտորները կարողացան փրկել: Այդպիսով` 2020 թվականին այդ ծրագրի իրականացումը չհաջողվեց, բայց իրենք այնպես չէ, որ նահանջել են կամ հրաժարվում են իրենց ծրագրերից: Հիմա էլ նպատակաուղղված գնում են այդ ծրագրով եւ Արցախի հանձնումն էլ գցելու են ՌԴ-ի վրա: Մարդիկ կան, ասում են՝ անհնար է այդպիսի բան լինի, հիշեցնեմ Միխայել Սահակաշվիլու օրինակը, որը կարողացել է նմանատիպ ծրագիր իրականացնել Վրաստանում եւ հաջողել է: Իսկ սրանք ավելի վտանգավոր են ու ոչ մի բանի առաջ կանգ չեն առնելու, իրենց նպատակին հասնելու համար ամեն քայլի դիմելու են: Այնպես որ, այս դեպքում ակնարկ ասելը շատ մեղմ է, այլ բան է, որ մեր քաղաքական, մասնավորապես` ընդդիմադիր դաշտը կա՛մ չի ուզում տեսնել, կա՛մ էլ մեծամասնությունը հենց այդ նույն խաղի մեջ են: Ոչ ոք հարց չի տալիս` ինչո՞ւ Նիկոլի ձեռքից չբռնեցին` Արցախը հանձնելու ժամանակ:

— Բայց չէ՞ որ արեցին, ինչ կարող էին, եղան ե՛ւ բողոքի ակցիաներ, հանրահավաքներ…

— Ռուսի ասած` после обеда горчицы не надо: 2020 թվականի հոկտեմբերի 6-ին կարող էին Նիկոլին կանգնեցնել, երբ Հայրենիքի հանձնում էր տեղի ունենում: Թշնամին հարձակվել, կոտորում է, ի՞նչ միտինգներ, միտինգներով հարցերը չեն լուծվում: Օրինակ, «Կամքը» շատ միտինգներ է կազմակերպել, ինչո՞ւ ոչ մեկը հարց չի տալիս, թե ինչու պատերազմից հետո նախաձեռնող հանդես չի գալիս, այլ միայն մասնակցում է: Որովհետեւ խաղաղ պայմաններում են միտինգներով հարց լուծում, մինչդեռ  Հայաստանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո՝ պատերազմական իրավիճակի մեջ է: Պատերազմը չի ավարտվել, այսօր ինչ տեղի է ունենում, պատերազմի կանոններով է: 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը ո՛չ Փաշինյանը, ո՛չ Ալիեւը չեն հարգում, իրենք իրենց խաղն են առաջ տանում:

«ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՐԱԽՆԵՐԸ ԲԱՑ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ, ՈՐ «ՀԱՄՓ» ԱՆԵՆ»

— Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե  այն, ինչ-որ ուզում են անել, ստացվի, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք կադաստրի վկայական: Ի՞նչ կասեք այս մասին:

Իրենք կարող են տարբեր նպատակներ  հայտարարել, բայց ծրագիրը մեկն է՝ էլի եմ ասում` Հայաստանը տանել հակառուսականության դաշտ եւ այդպիսով վերացնել հայկական պետությունը աշխարհի քարտեզից: Ցանկացած գիտակից մարդ հասկանում է, որ ՀՀ-ն եթե  հանկարծ մտավ հակառուսականության դաշտ, ինչպես Ուկրաինան, գոյատեւելու ոչ մի շանս չունի: Ընդ որում` եթե անգամ հարեւան պետությունները մեզ կուլ տալու ցանկություն չունենային: Մինչդեռ Թուրքիան եւ Ադրբեջանը երախները բաց կանգնած են, որ «համփ» անեն ու անպաշտպան թողնեն Հայաստանին: Չի կարելի գառան մորթի հագած գայլի խոստումներին հավատալ եւ գնալ ընկնել երախը: Ի դեպ, Արցախի հանձնումն ավարտելուց հետո` հաջորդ փուլում մեկ միլիոնից ավել ադրբեջանցի բերելու են բնակեցնեն ՀՀ-ում, այնուհետեւ թուրքերն են գալու այստեղ ապրեն: Մեր «յուղոտ» օլիգարխներն էլ, որոնք հիմա էշի ականջում քնած են, մենակ փող են աշխատում,  իրենց բիզնեսները,  հանքերը ծախելու են նրանց ու հայտնվելու ենք Պաղեստինի վիճակում:

— Արցախի հետ կապված` ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը համեմատություն էր արել Ջավախքի հետ, թե` այո, Արցախում ապրում են հայեր, բայց հայեր ապրում են նաեւ Ջավախքում, Գլենդելում, Ավստրալիայում…

Արցախը համեմատելը Ջավախքի հետ, առնվազն անգրագիտություն է: Սա հանցավոր համեմատություն է, եւ իրենք գիտակցաբար են անում, բայց այն ոչ մի  աղերս չունի իրականության հետ: Ջավախքի խնդիրը բոլորովին այլ է, իսկ արցախահայությանը՝ լրիվ այլ: Վրաստանը եւ վրաց ժողովուրդը երբեք ջավախահայությանը ցեղասպանելու, նպատակ չի ունեցել` լինի կրոնական, թե այլ միտումով: Այո՛, հայ-վրացական լարումներ եղել են, բայց այն, այսպես ասած, ավելի կենցաղային է եղել, բայց ոչ երբեք ցեղասպանվելու վտանգ: Իսկ արցախահայությունը միշտ ցեղասպանվելու վտանգի առաջ է եղել: Ինչո՞ւ 88-ին սկսվեց շարժումը, առաջացավ ինքնորոշման հարցը,որովհետեւ մինչեւ այսօր Արցախը ցեղասպանվելու վտանգի առաջ է: Ինչպե՞ս կարելի է այդ երկու հարցը մի հարթության վրա դնել: Արցախում զենքը ձեռքին մարդիկ պայքարել են, պետական ինստիտուտներ են ստեղծել, որպեսզի չցեղասպանվեն:

«ԱԽՐ ՄԵՆՔ ՄԻՇՏ ՈՒՇԱՑԱԾ ԵՆՔ. ԱՅՆ, ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՐՎԵՐ 2018-ԻՆ, ՀԻՄԱ Է ԱՐՎՈՒՄ»

— Դուք նշեցիք, որ պատերազմական պայմաններում միտինգներով հարց չի լուծվում: Այդ դեպքում` ինչպե՞ս պետք է դուրս գալ ստեղծված իրավիճակից:

— Կոպիտ եմ ասում, բայց այս իրավիճակից իրապես դուրս գալ ցանկացող մարդկանց շատ քիչ եմ հանդիպել Հայաստանում: Դրա մասին խոսողներ շատ կան, Ֆեյսբուքում գրառումներ անողներ` եւս: Հիմա տասնյակներով շարժումներ են ստեղծվում, սնկի պես աճում են, եթե դրանք 2018-ին ստեղծվեին, էլի կարելի էր ընկալել` այն ժամանակվա մարտահրավերների համատեքստում: Ախր մենք միշտ ուշացած ենք. այն, ինչ պետք է արվեր 2018-ին, հիմա է արվում: Երեւի 2028 թվին էլ կարվի այն, ինչ պետք է հիմա արվեր: Բոլորին բարի երթ եմ մաղթում, բայց նաեւ ուզում եմ շեշտել, որ անունները փոխելուց` ամանումը չի փոխվում: Եթե դու էությամբ վախկոտ ես, ո՛չ կամքի ուժ ունես, ո՛չ  Հայաստանն ես սիրում, ի՞նչ անուն ուզում ես դիր շարժմանդ ճակատին, դրանից ոչինչ չի փոխվում: Եթե դու վճռականություն չունես արմատական քայլ անելու, ինչ ուզում ես գրի: Սա Արեւմուտքի ձեռագրերից է, իրենք մեր արժեքները վերցնում են եւ վարկաբեկում, ինչպես, օրինակ` «Սասնա ծռեր» անունը:

— Հիմա կարկառուն սորոսականներ կան, որոնք ավելի բարձր են ազգային արժեքներից խոսում: Որքանո՞վ եք հավատում, որ այս մարդիկ փոխվել են:

— Ես չեմ հավատում: Անկեղծ ասած, երբ Հայաստան եկա շատ էին այդ հարցադրումները տալիս, թե ինչպես կարող է մարդ առանց փողի ու շահի, հայրենիքը սիրի: Միշտ զարմանում էի, թե ի՞նչ են խոսում: Հիմա 4-5 տարի ապրելով Հայաստանում` հասկանում եմ, թե սովորական մարդկանց մեջ ինչու է առկա այս հարցադրումը: Այդ հարցադրումը լեգիտիմ է եղել, ուղղակի, ինձ համար է օտար եղել, թե ինչպես կարող է նման հարցադրում լինել: Նույն լիբերալություն քարոզողներն առնչություն չունեին ազատական գաղափարների հետ, իրենք, ուղղակի, իրենց դեր էր տված, որը խաղում էին: Հիմա էլ այդ մարդկանց դեր են տվել, որ հայրենասեր խաղան, խաղում են: Մի զարմացեք, որ վաղն էլ Նիկոլը սկսի հայրենասեր խաղալ: Կարող է մի օր արթնանա եւ ասի` վերջ, Նախիջեւանն էլ եմ պահանջում: Սցենարով ամեն մեկն իր խաղը խաղում է: Պարզապես, վատն այն է, որ երկիր ենք կորցնում` Արցախն են հանձնում, Երեւանն է վտանգի տակ: Ինչքան էլ շատերին թվա սա վերացական, բայց եթե մի քանի տասնամյակի կտրվածքով նայենք` Երեւանը հարվածի տակ է: Եվ ընդհանրապես` այս տարածաշրջանում մնալ-չմնալու խնդիր ունենք: Այսօր «ի՞նչ անել» չիմանալու ճգնաժամ է: Տարբեր քաղաքական հարթակներ են ստեղծվում, որոնք բոլորն իրար նման են նրանով, որ ոչ ոք պատկերացում չունի` ի՞նչ են անելու, ի՞նչ պետք է անել: Այն սպառնալիքները, որոնք մեր առջեւ ծառացած են, անգամ դա լավ չեն պատկերացնում, ուր մնաց պատկերացնեն, թե ինչպես պետք է հաղթահարենք այդ սպառնալիքները:

— Ասում են, որ չեն բացահայտում իրենց մարտավարությունը, նախ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել, հետո` կասեն, թե ինչ է պետք անել:

— Ինչի՞ մասին է խոսքը: Նիկոլ Փաշինյանին կարելի է հեռացնել` ընդհանրապես այդ մասին չխոսելով եւ հակառակը` կարելի է անվերջ իշխանության պահել` անվերջ նրա հեռացման մասին խոսելով: Մենք երեք տարի է` ականատեսն ենք երկրորդ տարբերակին, որ անվերջ Նիկոլ Փաշինյանի հեռացման մասին խոսելով` պահում ենք իշխանության: Մինչդեռ կարող էինք հասնել նրան, որ մի օր առավոտ արթնանայինք, եւ նա այլեւս իշխանությունում չլիներ: Անկեղծ ասած, ես մեծամասնությանն այլեւս չեմ հավատում, ովքեր ասում են` Նիկոլ Փաշինյանին ուզում ենք հեռացնել: Նիկոլ Փաշինյանին ուզենային հեռացնեին, արդեն վաղուց հեռացրած կլինեին: 2020 թվականի նոյեմբերի 9-ին նա արդեն հեռացել էր, խնդրելով-աղաչելով բերեցին հետ, մի՛ խոսացրեք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված