Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու «Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.Զախարովա Թուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակը

Ռուսական «Կատյուշան» եւ հայկական «Քոչարին» համատեղ պարով ներկայացան հանդիսատեսին

Տեսանյութեր

Հունիսի 4-ին ՌԴ Սոլնեչնոգորսկի շրջանի Լունևո գյուղում «Անուշ» ազգային պարային համույթը համերգային շրջանի փակումը նշեց «Հոգու պար» համերգային ծրագրով, որի ընթացքում ներկայացան «Հաղթանակ», «Կատյուշա», «Իմ Հայաստան», «Տարազ», «Նազանի», «Բալենի» և «Բերդ» խմբերը՝ նոր բեմադրված պարային համարներով: Այս առիթով «Իրավունքը» զրուցեց համույթի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

— Ինչպես՞ անցավ համերգային ծրագիրը:

Համերգը տևեց մոտ երեք ժամ: Երեխաները շատ լավ պատրաստվել էին: Բեմադրությունն ավարտեցինք «Ադանա» պարային համարով: Կային նաև հրավիրված ռուսական երգի և պարի խմբեր: Նաև ունեինք շատ հետաքրքիր մտահղացում՝ ռուսական և հայկական պարերի խառնուրդ:

— Խոսքը՝ «Քոչարի» և «Կատյուշա» պարերի մասի՞ն է:

— Այո, մեր սաները պարեցին «Կատյուշա» և «Քոչարի» պարերը միասին: Ուղղակի «Կատյուշան» պարեցին ռուսական հագուստով, իսկ «Քոչարին»՝ հայկական:

— Երկու երկրների` հայ և ռուս ժողովրդի պարի միաձուլումը համատեղ պարի ընթացքում հանդիսատեսն ինչպե՞ս ընդունեց:

Համերգին ներկա էր և՛ հայ, և՛ ռուս հանդիսատեսը: Այն ուղեկցվեց անդադար ծափերի ներքո: Չզգացինք, թե երեք ժամն ինչպես անցավ: Եղան շնորհակալական խոսքեր: Ամեն ինչը շատ մեծ էներգետիկայով էր լցված: Երեխաները պարում էին համախմբված և մեծ նվիրումով: Համերգից հետո մեծ հայկական հյուրասիրություն էինք կազմակերպել, որտեղ հիմնականում շեշտը դրված էր հայկական ավանդական խոհանոցին: Բոլորը մոտեցան, հյուրասիրվեցին:

— Մեկտեղ ներկայացնելով հայկական և ռուսական պարը, ո՞րն էր ձեր պարային համույթի ասելիքը:

— Ինձ համար շատ կարևոր է, ապրելով օտարության մեջ, հարգել նաև տվյալ երկրի մշակույթը: Այս դեպքում խոսքը գնում է հայ և ռուս երկրների բարեկամության մասին: Երեխաների համար էլ էր շատ հետաքրքիր, որ կարելի է հայկական և ռուսական պարը համատեղել: Դա նաև երկու երկրների բարեկամության, ընկերության, լավ հարաբերությունների խորհրդանիշն է: Մենք պարի մեջ պահելով երկու երկրների կոլորիտը՝ ստացանք հետաքրքիր արդյունք, ինչը շատ կարևոր էր մեզ համար: Եվ հենց այդ «Կատյուշա-քոչարին» շատ մեծ արձագանք ունեցավ: Բոլորը հիացած էին, որովհետև չէին սպասում երկու երկրների մշակույթը նման ֆորմատով տեսնելու մեր բեմում: Հուսով եմ, որ հայ և ռուս մշակութային համագործակցությունը երբեք չի դադարի:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվելՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված