Ում կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսը Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի է Ֆուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը Բացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին 2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով

ԽԱՅ­ՏԱ­ՌԱ­ԿՈՒ­ԹՅԱՆ ԳԵ­ՐԱԴ­ՐԱ­ԿԱՆ ԱՍ­ՏԻ­ՃԱ­ՆԸ

Վերլուծություն

Եվ այս­պես, խայ­տա­ռա­կու­թյու­նը հա­սավ գա­գաթ­նա­կե­տի: Թուր­քա­կան օկու­պա­ցի­ոն վար­չա­կար­գի նշա­նա­կած կա­ռա­վա­րի­չը գնաց Ան­կա­րա` շնոր­հա­վո­րե­լու իր սուլ­թա­նին: Գնա­ցել էր այն­քան նվաստ, որ թուր­քա­կան մա­մու­լը նրան ձեռք էր առ­նում ավե­լին, քան դա կա­ներ մեր ընդ­դի­մա­դիր­նե­րից ցան­կա­ցա­ծը... Այ­րող ամո­թի զգա­ցում` ու­րիշ ոչինչ չի կա­րող զգալ ակա­նա­տես որևէ հայ մարդ: Խոս­քը հա­յե­րի, այլ ոչ թե սոսկ «յան» ազ­գա­նուն կրող­նե­րի մա­սին է:

ՎԱ­ՍԱԼ­ՆԵ­ՐԻ ԱՆՈՒ­ՆԸ ՉԵՆ ԷԼ ՏԱ­ԼԻՍ

Ան­կա­րա­յի լու­սան­կար­նե­րի առն­չու­թյամբ ՀՀԿ փոխ­նա­խա­գահ Ար­մեն Ար­շո­տյա­նը նկա­տում է. «Ազգա­յին խայ­տա­ռա­կու­թյունը հենց այս տեսքն ու­նի: Հա­յաս­տա­նի «վար­չա­պե­տը» գնում է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյունն իրա­կա­նաց­րած ու ժխտող, 21-րդ դա­րում հա­յե­րի սպան­դի մաս­նա­կից երկ­րի նա­խա­գա­հի երդմ­նա­կա­լու­թյա­նը, հե­րիք չէ, մի հատ էլ դրան տա­նում նստաց­նում են Ադր­բե­ջա­նի իշ­խող մար­դաս­պան ըն­տա­նի­քի հե­տե­ւում, որ­պես նսե­մա­ցում: Ավել բան չեմ գրում, այս­քանն ար­դեն 18+ է…»:

Իրոք որ` 18+ է, քա­ղա­քա­կան պոռ­նոգ­րա­ֆի­ա­յի վա­տա­գույն տե­սա­կը: Ի լրումն` կա­պի­տու­լյանտն Ան­կա­րա­յում լու­սան­կար­վել է թուրք ար­մա­տա­կան ​​լրագ­րող Մու­րադ Բար­դաք­չիի հետ, ով մշտա­պես ար­դա­րաց­նում է Թա­լե­աթ փա­շա­յին և երիտ­թուր­քե­րի վայ­րա­գու­թյուն­նե­րը: Ստո­րև ներ­կա­յաց­նում ենք մի հատ­ված Բար­դաք­չիի խոս­քից. «Սա Հո­լո­քոս­տի նա­ցիս­տա­կան ​​քա­ղա­քա­կա­նու­թյու­նը չէր, շատ մութ ժա­մա­նակ­ներ էին: Դա դժվար որո­շում էր, բայց տե­ղա­հա­նու­թյու­նը շատ արյու­նա­լի իրա­դար­ձու­թյուն­նե­րի ար­դյունք էր: Կա­ռա­վա­րու­թյանն անհ­րա­ժեշտ էր տե­ղա­հա­նել հայ բնակ­չու­թյա­նը» - ասում էր Բար­դաք­չին` ար­դա­րաց­նե­լով օս­մա­նյան թուր­քե­րի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը:

Եվ մի նվաս­տա­ցում շատ ու­շագ­րավ է: Թուր­քի­ա­յի նա­խա­գահ Ռե­ջեփ Էր­դո­ղա­նը հու­նի­սի 3-ին երդմ­նա­կա­լու­թյան արա­րո­ղու­թյան ժա­մա­նակ, երբ թվար­կում էր պե­տու­թյուն­նե­րի եւ կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րին, չի դի­մել Նի­կոլ Փա­շի­նյա­նին:

 Ինչ­պես հա­ղոր­դում է ՏԱՍՍ-ի թղթա­կի­ցը Թուր­քի­ա­յի նա­խա­գա­հա­կան հա­մա­լի­րից, Էր­դո­ղա­նը շնոր­հա­կա­լու­թյուն է հայտ­նել եւ ող­ջու­նել մի շարք երկր­նե­րի, մաս­նա­վո­րա­պես՝ Ադր­բե­ջա­նի, Բուլ­ղա­րի­ա­յի, Վե­նե­սո­ւե­լա­յի, Ղա­զախս­տա­նի, Ղրղըզս­տա­նի, Պա­կիս­տա­նի եւ Ուզ­բեկս­տա­նի նա­խա­գահ­նե­րին ու կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րին, ՆԱ­ՏՕ-ի գլխա­վոր քար­տու­ղար Յենս Սթոլ­թեն­բեր­գին, աֆ­րի­կյան մի շարք երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րին: Այդ ըն­թաց­քում Թուր­քի­ա­յի TRT հե­ռուս­տա­ըն­կե­րու­թյու­նը ցույց է տվել հյու­րե­րին, եւ կադ­րում հայտն­վել է Փա­շի­նյա­նը:

Կինն ու օգ­նա­կան­նե­րը Էր­դո­ղա­նին հու­շել են, որ նա, հա­վա­նա­բար, մո­ռա­ցել է շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նել ինչ-որ մե­կին: Դրա­նից հե­տո նա դի­մել է որոշ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի, ինչ­պես նա­եւ նա­խա­գա­հի նախ­կին թեկ­նա­ծու Սի­նան Օհա­նին: Սա­կայն Փա­շի­նյա­նին այդ­պես էլ չի դի­մել:

Էր­դո­ղա­նի խոս­քով՝ «բո­լոր հյու­րե­րին թվար­կե­լու ժա­մա­նա­կը չի բա­վա­կա­նաց­նի»: «Ավե­լի ուշ հան­դի­սա­վոր ընթ­րի­քի ժա­մա­նակ մենք բո­լորս խո­սե­լու հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նանք»,- ասել է նա:

Դե ին­չո՞ւ պետք է հի­շա­տա­կեր, Նի­կո­լը սուլ­թան Էր­դո­ղա­նի հա­մար ոչ թե պե­տու­թյան ղե­կա­վար է, այլ իր վա­սա­լը` իր կող­մից Էր­մե­նիս­տան վի­լա­յե­թի կա­ռա­վա­րիչ նշա­նակ­ված մե­կը: Իսկ վա­սալ­նե­րին պա­տիվ­նե­րի չեն ար­ժա­նաց­նում: Նի­կո­լը նույ­նիսկ վա­սալ էլ չէ` նո­քյար է: Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան իմաս­տով նաև` ոչ մի­այն նո­քյար: Ինչ­պես մատ­նան­շում է Ար­մեն Աշո­տյա­նը. «Բնա­կա­նա­բար, երդմ­նա­կա­լու­թյան գոր­ծըն­թա­ցը մեծ հե­տաքրք­րու­թյուն առա­ջաց­րեց, և Էր­դո­ղա­նի երդմ­նա­կա­լու­թյու­նը նրա նա­խա­գա­հու­թյան նոր ժամ­կե­տի խորհր­դան­շա­կան «հար­սա­նե­կան գի­շերն» է: Իհար­կե, այս արա­րո­ղու­թյա­նը մաս­նակ­ցե­լը տա­րա­ծաշր­ջա­նա­յին այս խո­շոր խա­ղա­ցո­ղի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կա­րև­ո­րու­թյան գոր­ծոն է: Բայց այս­տեղ կա ևս մեկ հե­տաքր­քիր փաստ: Նի­կոլ Փա­շի­նյա­նի ներ­կա­յու­թյու­նը Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի պաշ­տո­նում կա­րող է դիտ­վել որ­պես խորհր­դան­շա­կան նվեր Թուր­քի­ա­յին ոչ այն­քան հա­կա­դիր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ու­ժե­րի կող­մից: Եթե ​​Ռու­սաս­տա­նի դեպ­քում Նի­կո­լը որ­պես նվեր մրցակ­ցա­յին փոխ­գոր­ծակ­ցու­թյան խորհր­դա­նիշ է, ապա հա­վա­քա­կան Արև­մուտ­քի դեպ­քում Նի­կոլ Փա­շի­նյա­նը Ան­կա­րա­յում կներ­կա­յաց­վի որ­պես նվեր Էր­դո­ղա­նին՝ որ­պես Հա­րա­վա­յին Կով­կա­սում Թուր­քի­ա­յի վե­հաց­ման խորհր­դա­նիշ` Ռու­սաս­տա­նի փո­խա­րեն:

Հա­յաս­տա­նը, Նի­կո­լի ապաշ­նորհ քա­ղա­քա­կա­նու­թյան շնոր­հիվ, վա­ղուց դար­ձել է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան սա­կար­կու­թյան առար­կա գեր­տե­րու­թյուն­նե­րի գլո­բալ դի­մա­կա­յու­թյան մեջ, սա­կայն Էր­դո­ղա­նի առա­ջին «հար­սա­նե­կան քա­ղա­քա­կան գի­շե­րը» ի դեմս Հա­յաս­տա­նի նման խորհր­դան­շա­կան «նվե­րը» ան­նա­խա­դեպ է և ընդգ­ծում է. մի­ջազ­գա­յին գոր­ծե­րում այ­սօր­վա Հա­յաս­տա­նի ողջ են­թա­կա­յու­թյունն ու երկ­րոր­դա­կան նշա­նա­կու­թյու­նը»:

ԻՐԱ­ՎԱ­ՀԱ­ՋՈՐԴ­ՆԵՐ` ԱՆ­ԿԱ­ՐԱ­ՅՈՒՄ ԵՎ ԵՐԵ­ՎԱ­ՆՈՒՄ

Turqer

Ան­կա­րա­յում՝ Թուր­քի­ա­յի ԱԳՆ շեն­քում տե­ղի է ու­նե­ցել գե­րա­տես­չու­թյան նոր ղե­կա­վա­րի՝ Հա­քան Ֆի­դա­նի պաշ­տո­նա­մու­տի արա­րո­ղու­թյու­նը: Ու­շագ­րավն այն է, որ շատ վեր­լու­ծա­բան­նե­րի կար­ծի­քով, հենց նա է Էր­դո­ղա­նի ամե­նա­հա­վա­նա­կան իրա­վա­հա­ջոր­դը սուլ­թա­նի «գա­հի» վրա:

«Ես ան­չափ հպարտ եմ ԱԳՆ մաս կազ­մե­լու հա­մար, այն էլ Թուր­քա­կան Հան­րա­պե­տու­թյան ստեղծ­ման հա­րյու­րա­մյա­կի շե­մին»,- դի­մե­լով ար­դեն նախ­կին նա­խա­րար Մև­լյութ Չա­վու­շօղ­լո­ւին և նա­խա­րա­րու­թյան կենտ­րո­նա­կան ապա­րա­տի աշ­խա­տա­կից­նե­րին՝ հայ­տա­րա­րել է նո­րան­շա­նակ նա­խա­րա­րը:

Թուր­քի­ա­յի ԱԳ նա­խա­րա­րի պաշ­տո­նը ստանձ­նած Հա­քան Ֆի­դա­նը վեր­ջին 10 տա­րի­նե­րին ղե­կա­վա­րում էր Թուր­քի­ա­յի ազ­գա­յին հե­տա­խու­զա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը (MIT): Հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի ղե­կա­վա­րի պաշ­տո­նում Ֆի­դա­նը ներգ­րավ­ված է եղել մի շարք պե­տու­թյուն­նե­րի, այդ թվում՝ Սա­ու­դյան Արա­բի­ա­յի, Իս­րա­յե­լի, Սի­րի­ա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­մանն ուղղ­ված բա­նակ­ցու­թյուն­նե­րին: Նա հա­մար­վում է «անգլո­սաք­սո­նա­կան» կադր, և հա­ճախ հի­շա­տակ­վում են նրա առն­չու­թյուն­նե­րը բրի­տա­նա­կան MI6-ի հետ:

MI6-ի հետ տև­ա­կան «սի­րա­վե­պե­րի» մեջ գտնվող ՀՀ ԱԽՔ Ար­մեն Գրի­գո­րյա­նը, ով ար­տաք­նա­պես նման է երի­տա­սարդ տա­րի­քի Էր­դո­ղա­նին, վեր­ջերս չա­փա­զանց մեծ ակ­տի­վու­թյամբ է աչ­քի ընկ­նում: Հա­ճախ նա այն­պես է խո­սում, կար­ծես Նի­կո­լին հա­վա­սար է և նույ­նիսկ ավե­լի բարձր: Եվ պա­տա­հա­կան չէ, որ հա­վա­քա­կան Արև­մուտ­քը կար­ծես հենց նրան է տես­նում Նի­կո­լի «իրա­վա­հա­ջորդ»: Նի­կոլն այն աս­տի­ճա­նի ատե­լի և վար­կա­բեկ­ված է, որ ան­գամ վա­խե­նում է հան­դի­պել սփուռ­քի նույ­նիսկ «ֆիլտր­ված» ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ, և Մոլ­դո­վա­յի մայ­րա­քա­ղաք Քիշ­նև գնա­ցել էր զրա­հա­բաճ­կո­նով: Իսկ Ան­կա­րա­յի այ­ցի մա­սին խո­սում են, որ խնդրել էր թուրք թիկ­նա­պահ­ներ կցել իրեն: Հա­վա­նա­բար, ՀՀ տա­րած­քում էլ շու­տով շրջի թուրք թիկ­նա­պահ­նե­րով: Արև­մուտ­քում էլ, Ռու­սաս­տա­նում էլ ավե­լի ու ավե­լի նրան հա­մա­րում են «от­ра­бо­тан­ный ма­­те­ри­ал», ու թեև Երև­ա­նի փո­ղոց­նե­րը դեռ չեն ցնցվում հզոր ցույ­ցե­րից, բայց Նի­կո­լի վի­ճա­կը շատ երե­րուն է:

Իսկ ԱԽՔ Ար­մեն Գրի­գո­րյա­նը դե­ռևս չի հասց­րել դառ­նալ թունդ ատե­լու­թյան առար­կա, բայց այդ ճա­նա­պար­հին է: Սա­կայն, ըստ ՀԿ ԳՄ ան­դամ Էդո­ւարդ Շար­մա­զա­նո­վի. «ԱԽՔ-ին ասեք թող քիչ Հ1-ում «բլբլա», քա­նի որ  տար­վա վեր­ջին ոչ մի խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր էլ չի կնքվե­լու: Երեք պատ­ճա­ռով չի կնքվե­լու նման պայ­մա­նա­գիր…

Պատ­ճառ­նե­րի մա­սին՝ հա­ջորդ դա­սին:

Ար­ցա­խը չի լի­նե­լու Ադր­բե­ջա­նի կազ­մում:

Խա­ղա­ղա­պահ­նե­րը մնա­լու են Ար­ցա­խում, իսկ ռու­սա­կան 102-րդ ռազ­մա­բա­զան էլ՝ Գյում­րի­ում:

Դրան էլ փո­խան­ցեք,որ Արև­մուտ­քին իզուր չքծնի, մեկ է Նի­կո­լին ճամ­փե­լուց հե­տո Արև­մուտքն իր վրա չէ ստավ­կա անե­լու»: Շար­մա­զա­նո­վի հա­մոզ­մամբ` նույ­նիսկ Արև­մուտքն է զզվում Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում ճա­նա­չող «արցախ­ցի» ԱԽՔ-ից:

Դե, այդ­պես է եղել միշտ` Հայ­րե­նիքն ու­րա­ցո­ղին օգ­տա­գոր­ծում են, բայց բա­նի տեղ չեն դնում:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ում կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսըՀայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի էՖուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստըԲացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված