Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Հայաստանը կարող է բախվել Թուրքիայի կողմից տնտեսական էքսպանսիայի․ Գեւորգ Պողոսյան ԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան ԹՐԻՓՓ-ը Ռուսաստանի դեմ ուղղված առճակատման նախագիծ է․ Հայկ Բաբուխանյան Հայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ» «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները Սեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 29 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին

Խաղաղության պայմանագրի թեման շեղող մանյովր է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից

ՍԻՄ-Լուրեր

-  Մեր Շարժումը Հայաստանի, եւ ընդհանրապես Հարավային Կովկասի տարածաշրջանի առջեւ կանգնած խնդիրների մեծ մասի, այդ թվում Արցախի խնդրի լուծումը տեսնում է Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության մեջ Հայաստանի  ներգրավմամբ: Արցախի խնդրի լուծումը մենք տեսնում ենք միայն այն հարթության մեջ, երբ Ռուսաստանը կունենա ազդեցիկ հնարավորություններ պաշտպանելու համար  այն մարդկանց  իրավունքները, ովքեր ապրում են այդ հողի վրա: ԽՍՀՄ-ում Արցախը սուբյեկտայնություն ուներ. Ռուսաստանը՝ որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, իրավունք ունի ազդելու տարածաշրջանի գործընթացների վրա։ ՌԴ-ի դուրս մղումը մեր տարածաշրջանից չունի ոչ պատմական, ոչ բարոյական հիմքեր։»- ասել է  ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գործկոմի անդամ Հայկ Բաբուխանյանը  «Թուրքիայի ներազդեցությունը Հարավային Կովցկասի վրա» կլոր սեղանի ընթացքում, որը Մոսկվայում կազմակերպել է Աշխարհաքաղաքական փորձագիտական ​​կենտրոնը   եւ որին մասնկացում էին  Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի քաղաքական եւ փորձագիտական շրջանակների  ներկայացուցիչները:

«Երբ մենք խոսում ենք տարածաշրջանային համագործակցության 3+3 բանաձևի մասին, մի կողմից՝ սա լավ համակարգ է, այն համագործակցության հարթակ է ստեղծում տարածաշրջանի բոլոր պետությունների համար, բայց մյուս կողմից՝ հնարավորություն է տալիս ՆԱՏՕ-ի անդամին մուտք գործել տարածաշրջան»,-ասաց Բաբուխանյանը : Չպետք է մոռանալ, որ Թուրանյան նախագծի հիմքում ընկած  նեոօսմանիզմի գաղափարախոսությունը մնում է ուժի մեջ։ Թուրքիան իր ազդեցությունը փոխանցում է թյուրք ժողովուրդներին՝ Ադրբեջանին, Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի շրջաններին, և դա կարող է դառնալ ապակայունացման գործոն։

Իր խոսքով, ՆԱՏՕ-ի նպատակները չեն համապատասխանում տարածաշրջանի ժողովուրդների նկրտումներին. «ՆԱՏՕ-ն նույնպես տարածաշրջանը կայունացնելու նպատակներ չի հետապնդում։ Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելու իրենց նպատակների տրամաբանության մեջ նրանք ձգտելու են ոչնչացնել Արցախը՝ որպես տարածաշրջանում առանձին էթնիկ-քաղաքական գործոն։ Եթե ​​Արցախը չլինի, խաղաղապահներ չեն լինի. Եթե ​​խաղաղապահներ չլինեն, տարածաշրջանում չի լինի ռուսական ռազմաբազա և ռուսական ազդեցություն: Երբ իրականացվում է Արցախը կործանելու քաղաքականությունը, դա ուղղակիորեն հանգեցնում է մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի շահերի առաջմղմանը»,- վստահ է Հայկ Բաբուխանյանը։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցին ՍԻՄ նախագահը նշեց, որ խաղաղության պայմանագրի կնքման թեման շեղող մանյովր է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործումից. «Մենք կողմ ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների խստիվ կատարմանը։ Իմաստ չկա շտապեցնելլ գործնթացները և հորինել մի բան, որը հայտարարագրում չկա»։ 

Սարգիս Սարգսյան

«Իրավունքի» սեփ. թղթակից 

Մոսկվա-Երեւան

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը քննարկել են մաքսային համագործակցությունը«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին. Արտակ ԶաքարյանԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտները. «Հետք»«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը. նա կհանդիպի Փաշինյանի հետՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ ԲաբուխանյանCSI-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում հարգել Եկեղեցու ինքնավարությունըՀայաստանը կարող է բախվել Թուրքիայի կողմից տնտեսական էքսպանսիայի․ Գեւորգ ՊողոսյանՌուսաստանում Հայաստանի դեսպանությունը ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրման ծառայությունըԹենեսիում 200 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատժի են ենթարկում կնոջԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե ՀովհաննիսյանԹՐԻՓՓ-ը Ռուսաստանի դեմ ուղղված առճակատման նախագիծ է․ Հայկ ԲաբուխանյանԹրամփը հերքել է տեղեկությունները, թե ինքն Իրանին առաջարկել է պատժամիջոցների մեղմացումԹեհրանը դիտարկում է ՄԱԶՊ-ից դուրս գալու հնարավորությունըԱնհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ ՄանասյանԵրուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդ բռնվել էՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանըՀայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ»«Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազաններըՀայաստանը հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըՍեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված