Չէի պատկերացնում, որ 2021-ին ձեւավորված պառլամենտից է՛լ ավելի վատ պառլամենտ հնարավոր է. Շահեն Հարությունյան ՌԴ ԱԴԾ-ն ԱՄՆ-ից տեղեկատվություն է ստացել Մոսկվայում ահաբեկչական հարձակման նախապատրաստման մասին Մենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համաձայնությանը. Թրամփը Սահմանադրական ճգնաժամ Լեհաստանում. ՍԴ 7 դատավոր մնում է դատարանի շենքում. Polsat News Կանադան կարող է դառնալ Եվրամիության առաջին ասոցացված անդամը. Reuters Քաղաքականությունից մինչեւ «կարմիր խնձոր». տեսանայութ «Ռուսները ծիծաղում են պատժամիջոցների վրա». Թրամփը ծաղրել է ՌԴ-ի դեմ նոր սահմանափակումների կողմնակիցներին Շախմատը միշտ եղել է իմ հետաքրքրությունների շրջանակում. Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին հարցազրույցը Իրանը վերջնական որոշում է կայացրել` ցանկացած ագրեսիայի կտրվի լայնածավալ ռազմական արձագանք Նիկոլը նախապատրաստում ու սադրում է, որ վերջնական գործողությունը կատարեն ուրիշները

Հայաստանին հետևողականորեն ուղղորդում են դեպի վերջնական կապիտուլյացիա, և դա սկսվեց այն ժամանակ երբ հայաստանի ոչ բարով կառավարիչը հայտատարեց, որ նշաձող իջեցնել պատրաստ է այնքան, որքան պետք է. Կարեն Ավագյան

Զարկերակ
Միջազգային հարաբերությունները հիմնված է ոչ թե միջազգային իրավունքի այլ ուժերի հարաբերակցության վրա:
Կարծում եմ այս մտքի ճշմարտացիությունը լավագույնս զգացել ենք մենք` Հայաստանի քաղաքացիներս: Բայց այս միտքը շատ հաճախ ներկայացվում է խեղաթյուրված: Շատերը այս միտքը որպես ապացույց ներկայացնելով հիմնավորւոմ են` մեծերի խաղի մեջ փոքր ենք: Այո փոքր ենք, բայց ուժերի հարաբերակցությունը միայն մեծ ու փոքրի տիրույթում չէ: Գործոնները բազմաթիվ են ու կարող են լինել տարբեր հարթությունների մեջ:
Այլ հարց է, երբ երկրիդ կառավարիչը աշխատում է ոչ թե այդ գործոնները կապիտալիզացնելու, այլ ընդհակառակը` դրանք չեզոքացնելու ուղղությամբ:
Օրինակ` անհասկանալիորեն երկիրդ գցում է թշնամու կողմից ճանաչման դաշտ: Հնարավոր բոլոր ձևերով հայտարարում է, որ ճանաչում է թշնամու երկրից ավելի մեծ տարածքը որպես թշնամունը (86.6 հազար քկմ), բայց ալիևը մի անգամ նույնիսկ ակնարկ չի արել մեր փոքրացած ու մնացած 29.8 հազար քկմ-ի ճանաչման կամ հավակնություննրի բացակայության մասին:
Կամ մեկ այլ օրինակ: Արևմտյան պետությունները Հայաստանին հետևողականորեն ուղղորդում են դեպի վերջնական կապիտուլյացիա, և դա սկսվեց այն ժամանակ երբ հայաստանի ոչ բարով կառավարիչը հայտատարեց, որ նշաձող իջեցնել պատրաստ է այնքան, որքան պետք է:
Սահամանափակվելով երրոդ օրինակով նշեմ, որ Հայաստանի և Արցախի շուրջ եղած անվտանգային համակարգի բոլոր բաղադրատարրերի գործողությունները հետևողականորեն դադարեցվել են:
Իհարկե ներկայացված բոլոր գործոնների, իրողությունների մեջ մեղավորության սլաքները ըստ ընթերցողի ֆանտազիայի կարող են տարբերվել: Բայց, այս բոլոր թեզերի իրական չարագործը Հայաստանը զավթած տարրն է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ