Բայրամովն ու Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ
Քրեական
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, տեղեկացնում է Interfax-ը։
Նշվում է, որ Բայրամովը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է նրան այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել:
Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Հեռախոսազրույցի ավարտին Բայրամովը Ֆիդանին Ադրբեջան է հրավիրել: