Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

Ֆուտբոլիստներ, որոնք կփոխեն ակումբային գրանցումը

Սպորտ

Մի շարք ակումբներ արդեն հայտարարել են այն ֆուտբոլիստների անունները, որոնք ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալու են։

Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը հայտնում է,  որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմի բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը կհեռանա:

Իսպանական ակումբն ու 32-ամյա ֆուտբոլիստը պայմանավորվել են 2023 թվականի հունիսի 30-ին պայմանագիրը խզելու մասին: Այն ուժի մեջ էր մինչև 2024 թվականի հունիսը: Ի դեպ,  Ազարը կարող է այս ամառ ավարտել մարզական կարիերան: Արքայական ակումբը կլքի նաեւ Մադրիդի «Ռեալի» դոմինիկացի դարձակվող Մարիանո Դիասը, որը մադրիդցիների հիմնական թիմում անցկացրել է 6 մրցաշրջան։ Մադրիդյան ակումբը որոշել է բաց թողնել նաեւ Մարկո Ասենսիոյին, ով ազատ գործակալի կարգավիճակով կլքի թիմը, վերջինս ակումբի գույները պաշտպանում էր 2015 թվականից։

Ֆրանսիական ՊՍԺ-ն եւս կազմի զգալի փոփոխություններ կունենա գալիք մրցաշրջանում։ Ակումբը պաշտոնապես հայտարարել է Լեոնել Մեսսիի եւ Սերխիո Ռամոսի հեռանալու մասին։ Սերխիո Ռամոսը 2021 թվականից է խաղում ՊՍԺ-ում, իսկ Մեսսին 2021 թվականի օգոստոսին է «Բարսելոնայից» տեղափոխվել ֆրանսիական ակումբ։

Իր հերթին անգլիական «Վուլվերհեմփթոնը» հայտարարել է  Ժոաո Մոուտինյուի, Դիեգո Կոստայի և Ադամա Տրաորեի հեռանալու մասին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ