⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Ինչ հետևանքների կարող է հանգեցնել էներգետիկ ըմպելիքների հաճախակի գործածությունը

Առողջապահական

Էներգետիկ ըմպելիքները պարունակում են խթանող բաղադրիչներ, սակայն այդ խթանումը տևական չի լինում ու հյուծում է օրգանիզմը։ Այս մասին Gazeta.ru-ի հետ զրույցում ասել է նյարդաբան Նատալյա Շինդրյաևան՝ անդրադառնալով այս ըմպելիքների գործածության կողմնակի բարդություններին։

Մասնագետի խոսքով՝ նման ըմպելիքները կարելի է օգտագործել խիստ հազվադեպ, օրինակ՝ ուժերի պակասի դեպքում որևէ փոքր, սակայն հրատապ առաջադրանք կատարելու անհրաժեշտության պարագայում։ Սակայն նույնիսկ այս դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել դրանից։

«Էներգետիկ ըմպելիքները հակացուցված են սրտանոթային հիվանդություններ ունեցողներին և հղիներին։ Նույնիսկ մեկ անգամ օգտագործելը կարող է առաջացնել առիթմիա, միգրեն և սրտամկանի ինֆարկտ: Էներգետիկ ըմպելիքները, ինչպես անքնության դեմ դեղամիջոցները, կարող են կախվածություն առաջացնել»,- հավելել է բժիշկը։

Նրա խոսքով՝ կոֆեինից, տաուրինից ու այլ խթանող բաղադրիչներից բացի այս ըմպելիքների մի բաժինը պարունակում է նաև շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը, ուստի կանոնավոր գործածության տհաճ հետևանքներից մեկը կարող է լինել նաև ճարպակալումը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ