3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Ժողովուրդ». Բաբկեն Թունյանը՝ խայտառակ իրավիճակում

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը 2020թ.-ի պատերազմից հետո մի խայտառակ իրավիճակում է հայտնվել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջինս 44-օրյա պատերազմից ընդամենը մեկ տարի անց՝ 2021թ.-ին, դիմել է դատարան՝ իրեն պատկանող «Արմբիզնես» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու համար, որպեսզի խուսափի հարկեր վճարելուց:

Ի դեպ, ՍՊԸ-ն գրանցված է հենց պատգամավորի բնակության հասցեում՝ Դավիթաշեն, 2-րդ թաղամաս, 40 շենք:
Ստացվում է՝ հետպատերազմական վիճակում գտնվող երկրում, երբ քաղաքացիները, հարկերը վճարելով, փորձում էին պատերազմից հետո թուլացած պետությունը, բանակը ոտքի կանգնեցնել, որեւէ օգուտ տալ, պատգամավորը, որը տնտեսության զարգացման ջատագովն է, բոլորին հորդորում է ժամանակին հարկերը վճարել, լրիվ հակառակն է անում. ինքը իր ՍՊԸ-ն փակում է՝ հարկերից խուսափելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով փորձեց մեկնաբանություն ստանալ պատգամավորից. վերջինս նախ ասաց, որ նիստի է մասնակցում, խնդրեց մի փոքր ուշ զանգել, իսկ դրանից հետո մեր բազմաթիվ զանգեր արդեն անպատասխան մնացին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ