Դուք հավ եք, մենք` որձակ, մի գիշերում Ձեզ կջնջենք.Մուստաֆայեւները Ջուջեւանից հեռանալիս
ՏեսանյութերՀայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները գլխավորում են փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաեւը։ Վերջինս ծնվել ու դպրոց է գնացել Հայաստանում։ Շահինի հայրը Ջուջեւան է տեղափոխվել Ադրբեջանի գյուղերից մեկից, անասուն է պահել: Շահինը (ծննդականով՝ Շահեն) ծնվել է 1965-ին՝ Հայաստանում, մինչեւ 9-րդ դասարանը սովորել է գյուղի դպրոցում, 9-10-րդը՝ Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցում, ապա տեղափոխվել Երեւան եւ մինչեւ երրորդ կուրս սովորել Երեւանի պետական համալսարանում: Նա գերազանց տիրապետում է հայերենին, լավ գիտի հայոց պատմությունն ու հայերի նիստուկացը։
Շահին Մուստաֆաեւի եւ նրա ընտանիքի մասին ուշագրավ մանրամասներ է մեզ ներկայացրել նրա ուսուցչուհին` Անուշ Ալեքսանյանը, ով դասավանդել է ոչ միայն Շահինին, այլ նաեւ նաեև երեք քույրերին: