3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Հայ-թուրքական հաշտեցման գինը բարձրաձայնվեց Սինանյանի կողմից` հրաժարում Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից. Բալասանյան

Թեմա

«Հիշում եք չէ, որ ասում էինք, թե, այսպես կոչված, հայ-թուրքական հաշտեցման գործընթացն իր գինն ունի: Գինը այսօր բարձրաձայնվեց Զարեհ Սինանյանի կողմից` հրաժարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։ Ըստ սույն պաշտոնյայի, հայ ժողովուրդը կարող է հաղթահարել պատմական մարտահրավերները։ Դե, դե։ Ինչ չենք տեսել, ինչ չէինք կարող պատկերացնել, այսօր իրականանում է։ Անել ամեն ինչ` հանկարծ Էրդողան «ախպորը չնեղացնելու համար»։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը վկաներ ունի, որից մեկը Ծիծեռնակաբերդն է։ Ո՞վ իմանա` մի օր էլ սույն պաշտոնյան չի հայտարարի, թե հուշարձանի առկայությունն է արդեն ավելորդ, ապրիլի 24-ը պետք է լինի հայ-թուրքական հաշտեցման օր, իսկ Արեւելյան Հայաստանը` շնորհակալություն թուրք ժողովրդին մեր Հայրենիքում մեզ ապրել թույլատրելու համար», - գրել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ