Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովան՝ Շիրակի մարզպետի հայտարարության մասին Հուսիթները Սաուդյան Արաբիայի ամենամեծ նավթավերամշակման գործարանը շարքից դուրս են բերել Եվրոպացիներին չեն պատրաստվում Ուկրաինայի հարցով բանակցային սեղանի շուրջ հրավիրել. Ուշակով Զելենսկի. ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ նոյեմբերի 10-ին «Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ օրը չլիներ». Լիլիթ Կարապետյանը հուզիչ գրառումը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Պենտագոն. Ռուսաստանը մշակում է ուղեծիր միջուկային զենք ուղարկելու համար նախատեսված արբանյակ Նիկոլը հագնում է Ալիեւի կոստյումը․ Պողոսյան Զելենսկին վախենում է «նոր Յալթայից», որտեղ Թրամփը, Պուտինը և Սին կարող են վերաբաշխել ազդեցության ոլորտները Եթե չկա իրենց ընդդիմադիր կամ իրենց հետ մրցող ուժ, ո՞ւմ են հաղթել․ Ստեփանյան

Եթե Սերժ Սարգսյանը, ըստ քեզ, պատերազմի մասին հայտարարում էր, դու, Նիկո՛լ, լինելով ոչնչություն, ինչու՞ շարունակեցիր իշխանազավթումը. Արմեն Աշոտյան

Թավշյա տեռոր

Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին հայտարարեց, թե 2018 թվականի ապրիլին, մինչ հեղափոխություն, Սերժ Սարգսյանը պատերազմի անոնս արել էր և ասել, որ բանակցությունները փակուղում են:
Այս պնդման մեջ կա մի քանի սուտ.
1. Սերժ Սարգսյանը չի գուժել պատերազմ. նա հայտնել է, որ բանակցությունների ժամանակ Ադրբեջանը դեստրուկտիվ է, սակայն միջազգային հանրությունը Հայաստանի կողքին է և մենք մշտապես պետք է պատրաստ լինենք պատերազմի:
2. «Հեղափոխությունը» սկսվել էր նախքան Սերժ Սարգսյանի այս ելույթը:
3. Եթե Սերժ Սարգսյանը, ըստ քեզ, պատերազմի մասին հայտարարում էր, դու, Նիկո՛լ, լինելով ոչնչություն, ինչու՞ շարունակեցիր իշխանազավթումը:
4. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, երբ Հանրապետական խմբակցության հետ
հանդիպում ունեցար, Նիկո՛լ, քեզ այդ բոլոր հարցերը՝ Ղարաբաղի, բանակի, մեր անվտանգության հետ կապված տրվել են, դու ինքնահավան ստում էիր, պոռոտախոսում էիր:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ