3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Հույզերի պատճառով Ռուսաստանի հետ դաշինքից հրաժարվելն այնքան էլ ռացիոնալ չէ. Սիլաեւ

Թեմա

ՌԴ ԱԳՆ միջազգային հետազոտությունների ինստիտուտի քաղաքական գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու ՆԻԿՈԼԱՅ ՍԻԼԱԵՎԻ գնահատմամբ` Արեւմուտքի կողմից Հայաստանի վրա ճնշումը մեծ է, որին դժվար է դիմադրել:

— Լավ հասկանում եմ՝ Հայաստանի ժողովուրդը հիասթափված է ռուսական դիրքորոշումից այն բանի համար, ինչ եղել է անցյալ տարվա սեպտեմբերին, եւ ինչ եղավ Լաչինի միջանցքում՝ ի հեճուկս այն պարտավորությունների, որոնք Ադրբեջանը ստանձնել է եռակողմ հռչակագրերի համաձայն: Բայց այս հիասթափությունը կարող է լինել հօգուտ Ռուսաստանի նկատմամբ սթափ վերաբերմունքի:  Սթափ ոչ թե այն իմաստով, որ Ռուսաստանը կատարյալ է, ամենաուժեղը, միշտ կօգնի բոլորին, այլ սթափ այն առումով, որ կան օբյեկտիվ սահմանափակումներ, որոնց Ռուսաստանն այժմ բախվում է: Միեւնույն ժամանակ, հույզերի, հիասթափության պատճառով Ռուսաստանի հետ դաշինքից հրաժարվելն այնքան էլ ռացիոնալ չէ` արտաքին քաղաքականության տեսանկյունից: Իմ թեզն այն է, որ կարեւոր է ե՛ւ ռուսական, ե՛ւ հայկական կողմից չուժեղացնել այն հիասթափությունը, որն այժմ կա հանրային կարծիքի մեջ: Բայց Հայաստանում դա ավելի ուժեղ է զգացվում հասկանալի պատճառներով, Ռուսաստանում` ավելի թույլ է: Հարցն այն է, թե արդյոք մենք ուժեղացնում ենք հիասթափության այդ զգացումը, թե ձգտում ենք սթափ աչքերով նայել այդ հույզերին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ