«Մարդասեր» օտարին ենք ապավինում, թե՞ մեր բռունցքված ուժին... Ընտրությունը մերն է. Գեւորգյան
Թեմա«Շառլ Միշելն՝ իր «ԼՂԻՄ-ում ապրող հայեր» եզրույթով, ի ցույց դրեց հավաքական Արեւմուտքի հավատարմությունը ագրեսիվ, օկուպանտ Ադրբեջանի նկատմամբ, եւ հակադրությունը` ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքներին։ Իսկ Միացյալ Նահանգները, ի դեմս պետդեպի խոսնակ Մեթյու Միլերի, իր համաձայնությունը հայտնեց Ալիեւի բերձորյան սպառնալիքին, ընդգծելով՝ «ողջունում ենք նախագահ Ալիեւի վերջին հայտարարությունները համաներման հարցը քննարկելու վերաբերյալ»։ Բոլորն իրենց շահերն են սպասարկում՝ աչք անգամ չթարթելով 120.000 մարդու ցեղասպանելու սպառնալիքի առաջ։ «Մարդասեր» օտարին ենք ապավինում, թե՞ մեր բռունցքված ուժին... Ընտրությունը մերն է...», - գրել է ռազմական-քաղաքական գործիչ, ազատամարտիկ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
