Ընդդիմությունը չկարողացավ նույնիսկ կես քայլ առաջ լինել Նիկոլից․ Վահագն Չախալյանի կոշտ քննադատությունը ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Փաշինյան Հայաստանը 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես կդիմի ԵՄ-ին՝ կառույցի լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով. Փաշինյան Թատրոնը երբեք այսքան պահանջված չի եղել, որքան այսօր․ Անդրեյ Վասիլեւ Նոյեմբերի 5. Օրվա խոսք ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. WSJ Կիևի ՋԷԿ-երի ողջ արտադրողականությունը ոչնչացվել է Թրամփի պարտությունից հետո ԱՄՆ Սենատի դեմոկրատ առաջնորդը խոստացավ դադարեցնել Իրանի հետ պատերազմը Չինաստանը կոշտ սպառնալիք է հնչեցրել Իսրայելի հասցեին «Հրապարակ»․ «Շիշ բռնողը» կմասնակցի Երեւանի ընտրություններին

Ի՞նչ սպասել «նոր» Էրդողանից

Միջազգային

Կա­րո՞ղ է կամ կցան­կա­նա՞ Մոսկ­վան՝ Ար­ցա­խը վերց­նել պաշ­տո­նա­կան վե­րահս­կո­ղու­թյան տակ: Երկ­րորդ հար­ցի պա­տաս­խա­նը, թե­րեւս, կաս­կած­ներ չի հա­րու­ցում: Ի­հար­կե՝ կցան­կա­նա: Հենց դա է Հա­րա­վա­յին Կով­կա­սում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քե­րը պաշտ­պա­նե­լու բա­նա­լին, եւ Ար­ցախն իր վե­րահս­կո­ղու­թյան տակ պա­հե­լու դեպ­քում մի­ան­գա­մից կնվա­զեն այն գոր­ծոն­նե­րը, ո­րոնք Մոսկ­վա­յին փոր­ձում են տա­րա­ծաշր­ջա­նից դուրս մղել: Սա­կայն այս տե­սա­կե­տը գոր­ծում է, քա­նի դեռ Մոսկ­վան չի ստա­ցել դիր­քե­րը տա­րա­ծաշր­ջա­նում պա­հե­լու այլ հաս­տա­տուն ե­րաշ­խիք­ներ:

Կա­րո՞ղ է: Այս հար­ցի պա­տաս­խա­նը, թե­րեւս, ա­ռա­ջին հեր­թին կախ­ված է ոչ թե ԱՄՆ-ից, այլ՝ Թուր­քի­ա­յից:

Թուր­քի­ա­յի ա­վարտ­ված ընտ­րու­թյուն­նե­րը, ի­հար­կե, մի շարք հար­ցե­րի պա­տաս­խան տվե­ցին՝ բայց նա­եւ օ­րա­կար­գում այլ հար­ցեր պա­հե­լով: Փաս­տը, որ Էր­դո­ղա­նին ա­ռա­ջի­նը շնոր­հա­վո­րող­նե­րի թվում էր Ի­րա­նի նա­խա­գահ Էբ­րա­հիմ Ռա­յի­սին, ա­պա՝ Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նը, թե­րեւս հեր­թա­կան ակ­նարկն էր, թե աշ­խար­հա­քա­ղա­քա­կան թե­ւե­րից ո­րը ինչ սպա­սե­լիք­ներ ու­ներ թուր­քա­կան ընտ­րու­թյուն­նե­րից: Էր­դո­ղա­նը, ի­հար­կե, Մոսկ­վա­յի հա­մար ա­մե­նա­հա­ճե­լի նա­խա­գահ­նե­րից չէ: Բայց ներ­կա ի­րա­վի­ճա­կում Մոսկ­վա­յի հա­մար շատ ա­վե­լի կա­րե­ւոր է, որ Էր­դո­ղա­նը փոր­ձում է ինք­նու­րույն քա­ղա­քա­կան կուր­սով շարժ­վել, ոչ թե սպա­սել Վա­շինգ­տո­նի հրա­ման­նե­րին: Դա կա­րող էր փոխ­վել ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում, ե­թե հաղ­թեր ընդ­դի­մու­թյու­նը, ո­րի պա­րա­գա­յում շատ ռե­ալ էր դառ­նում ՌԴ-ի դեմ Թուր­քի­ա­յի մաս­նակ­ցու­թյամբ երկ­րորդ ճա­կա­տի բա­ցու­մը: Ի­հար­կե, Էր­դո­ղա­նի հաղ­թա­նա­կի պա­րա­գա­յում եւս այդ ռիս­կը միշտ էլ կա, սա­կայն՝ չա­փա­վոր, կա­ռա­վա­րե­լի: Ա­ռա­վել եւս, երբ այս հաղ­թա­նա­կի մեջ զգաց­վում էր ինչ­պես Թեհ­րա­նի, այն­պես էլ Մոսկ­վա­յի շուն­չը՝ ի տար­բե­րու­թյու­ն Վա­շինգ­տո­նի բա­ցա­հայտ հա­կա­էր­դո­ղա­նա­կան գոր­ծու­նե­ու­թյա­նը:

Ամ­բողջ հարցն այս պա­հին այն է, թե հաս­նե­լով հա­ջո­ղու­թյան, Էր­դո­ղա­նը կա­րո՞ղ է գնալ մին­չընտ­րա­կան կուր­սի կտրուկ փո­փո­խու­թյան՝ Մոսկ­վա-Թեհ­րան ուղ­ղու­թյու­նից դե­պի ա­մե­րի­կյան ուղ­ղու­թյուն: Այս­տեղ, ի­հար­կե, կա­րե­ւոր է, թե ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո, ի վեր­ջո, ի՞նչ ի­րա­վի­ճակ է ստեղծ­վել Թուր­քի­ա­յում:

Տնտե­սա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րը, մեղմ ա­սած, շա­րու­նա­կում են ծանր մնալ: Այ­սինքն, Էր­դո­ղա­նի հաղ­թա­նա­կի հայ­տա­րար­ման պես թուր­քա­կան լի­րան դո­լա­րի նկատ­մամբ հեր­թա­կան հա­կա­ռե­կոր­դը գրան­ցեց: Իսկ փո­խար­ժե­քի կա­յու­նու­թյու­նը պա­հե­լու հա­մար հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը շատ փոքր են: Մաս­նա­վո­րա­պես, Թուր­քի­ա­յի պե­տա­կան պա­հուստ­նե­րի մա­կար­դա­կը ըն­կել է զրո­յից էլ ցած (գրա­ֆի­կում), ո­րը, ի­հար­կե, հնա­րա­վո­րու­թյուն չի տա­լու լի­րա­յին ին­տեր­վեն­ցի­ոն ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րել: Եվ այս դեպ­քում ա­ռաջ է գա­լիս հար­ցը, թե ներ­քին ֆի­նան­սա­կան վի­ճա­կը կար­գա­վո­րե­լու հա­մար Թուր­քի­ան չի՞ գնա ԱՄՆ-ի հետ գոր­ծար­քի:

Բայց կա այս մե­դա­լի հա­կա­ռակ ե­րե­սը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=257024&l=am), ո­րի մա­սին կա­րե­լի էր նկա­տել նա­եւ Էր­դո­ղա­նին ուղղ­ված Պու­տի­նի շնոր­հա­վո­րա­կան ու­ղեր­ձում: Պար­տա­դիր սի­րա­լի­րու­թյուն­նե­րից հե­տո Պու­տինն այս ա­ռաջ­նա­յին միտքն էր դրել ու­ղեր­ձի տակ. «Ուզում եմ հաս­տա­տել հրա­տապ հար­ցե­րի շուրջ երկ­կող­մա­նի, տա­րա­ծաշր­ջա­նա­յին եւ մի­ջազ­գա­յին օ­րա­կար­գե­րով մեր կա­ռու­ցո­ղա­կան երկ­խո­սու­թյու­նը շա­րու­նա­կե­լու  պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը: Մեծ նշա­նա­կու­թյուն ենք տա­լիս հա­մա­տեղ նա­խագ­ծե­րի հե­տեւ­ո­ղա­կան ի­րա­կա­նաց­մա­նը, նա­խե­ւա­ռաջ «Ակո­ւյու» Ա­ԷԿ-ի կա­ռուց­ման եւ Թուր­քի­ա­յի տա­րած­քում գա­զա­յին հաբ ստեղ­ծե­լու նա­խագ­ծե­րին»: Այ­սինքն, Պու­տի­նը շեշ­տը դնում է ի­րա­կան տնտե­սու­թյան վրա, ո­րը, ի­հար­կե, Թուր­քի­ա­յի հա­մար շատ ա­վե­լի հե­ռան­կա­րա­յին է, քան ԱՄՆ-ի հնա­րա­վոր դո­լա­րա­յին վար­կե­րը: Թուր­քի­ան դե­պի Եվ­րո­պա գա­զա­յին հաբ դարձ­նե­լը հենց այն մե­գա­նա­խագ­ծե­րից է, ո­րը կա­րող է ար­դեն մոտ հե­ռան­կա­րում է­ա­պես բարձ­րաց­նել տնտե­սա­կան կա­յու­նու­թյու­նը: Գու­մա­րած, ե­թե դրա օգ­տին աշ­խա­տի նա­եւ Ի­րա­նի է­ներ­գա­ռե­սուր­սը: Վեր­ջա­պես, է­ներ­գե­տիկ մե­գա­նա­խագ­ծի հայտ ներ­կա­յաց­րեց նա­եւ Ի­րա­քը, ո­րը չէր կա­րող լի­նել ա­ռանց Ի­րա­նի: Այ­սինքն, Պար­սից ծո­ցից մին­չեւ Թուր­քի­ա­յի սահ­ման կա­ռուց­վե­լու է կո­մու­նի­կա­ցի­ոն ամ­բող­ջա­կան հա­մա­կարգ, ո­րը կա­րող է ծո­ցի գո­տով ա­մե­րի­կյան վե­րահս­կո­ղու­թյամբ ծո­վա­յին ու­ղի­նե­րով տե­ղա­փոխ­վող է­ներ­գա­ռե­սուրս­նե­րը շրջել դե­պի ցա­մաք՝ Թուր­քի­ա-Եվրո­պա ուղ­ղու­թյամբ: Թե ինչ վնաս կա­րող է դա դառ­նալ ԱՄՆ-ի հա­մար եւ ինչ օ­գուտ՝ Թուր­քի­ա­յի, կա­րե­լի է պատ­կե­րաց­նել:

Այս­քա­նից զատ, Թուր­քի­ան հնա­րա­վո­րու­թյուն ու­նի մաս­նակ­ցել նա­եւ «Հյու­սիս-Հա­րավ» եւ չի­նա­կան «Մե­տաք­սի ու­ղի» նա­խագ­ծե­րին, է­լի որ­պես Եվ­րո­պա խո­շոր տա­րան­ցիկ կենտ­րո­նի դե­րով: Այ­սինքն, Էր­դո­ղա­նին է մնում ըն­տել՝ ո՞ր տնտե­սա­կան հա­մա­կար­գին է նա­խա­պատ­վու­թյուն տա­լու՝ BRICS-ին, թե` G7-ին:

Ե­թե այս ի­րա­վի­ճա­կը տե­ղա­փո­խում ենք հայ-ադրբե­ջա­նա­կան հար­թակ, ա­պա այս­տեղ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­մաս­տով պա­տա­հա­կան չէ, որ ա­ռաջ­նա­յին դիր­քեր է բարձ­րանում հենց կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի թե­ման: Այդ թվում՝ Ռու­սաս­տա­նը կպահ­պա­նի՞ անվ­տան­գա­յին վե­րահս­կո­ղի դեր գոր­ծարկ­վող կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի ծրագ­րե­րում, թե՞ ԱՄՆ-ը դեռ է­լի կկա­րո­ղա­նա բլո­կա­վո­րել դա: Հա­ջոր­դը, Սյու­նի­քով անց­նե­լիք եր­կա­թու­ղին, ան­կախ նրա­նից, թե ինչ ան­վան­մամբ կլի­նի, կծա­ռա­յի ա­մե­րի­կյան կամ թյուր­քա­կան Ա­րե­ւելք-Արեւ­մո՞ւտք, թե՝ «Հյու­սիս-Հա­րավ»  աշ­խար­հա­քա­ղա­քա­կան սկզբուն­քին: Այս հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը, թե­րեւս, կա­րող են նա­եւ այս շա­բաթ լի­նել՝ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի հար­ցով փոխ­վար­չա­պետ­նե­րի մա­կար­դա­կով ե­ռա­կողմ աշ­խա­տան­քա­յին խմբի ծրագր­ված հան­դիպ­մա­նը: Սա­կայն այս պա­հին այդ մա­սին չէ խոս­քը: Այլ, թե Էր­դո­ղանն այս ա­մե­նին ո՞ր կող­մից է շա­րու­նա­կե­լու մո­տե­նալ՝ BRICS-ի՞, թե` G7-ի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան տե­սան­կյու­նից, ըստ այդմ՝ կգնա՞ կով­կա­սյան հար­թա­կում ՌԴ-Իրա­նի հետ սրա­ցում­նե­րի, թե՞ կնա­խընտ­րի կոմպ­րո­մի­սա­յին տար­բե­րա­կը:

Այս դիր­քե­րից ա­վե­լի հա­վա­նա­կան տեսք ու­նի կոմպ­րո­մի­սա­յին տար­բե­րա­կը: Բայց մյուս կող­մից այն, որ ՌԴ-ն ո­րո­շեց նա­եւ Սյու­նի­քում հյու­պա­տո­սա­րան հիմ­նել՝ դրա­նով, ինչ­պես Ի­րա­նը, հաս­կա­նա­լի ակ­նարկ հղե­լով Ան­կա­րա­յին եւ Բաք­վին, ակ­նար­կում է, որ դեռ վա­տա­գույն սպա­սե­լիք­ներ ու­նի այդ թե­ւից: Ու դա հաս­կա­նա­լի է. քա­նի դեռ ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի ել­քը չի դար­ձել մի­ան­շա­նակ, ցան­կա­ցած փո­փո­խու­թյուն հնա­րա­վոր է:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ