Հիվանդների անձնագրերը պատճենահանվում են ադրբեջանական անցակետում.Ինչ է կատարվում Հակարի գետի վրա կառուցված կամրջի վրա
Ներքաղաքական«Կարմիր խաչի» միջոցով Հայաստան տեղափոխվող հիվանդների անձնագրերը պատճենահանվում են ադրբեջանական անցակետում, ապա նոր թույլտվություն է տրվում հատել անցակետը: Արցախցի մեր հայրենակիցները նշում են, որ վերջին օրերի ադրբեջանցիները տակտիկա են փոխել. «Անցակետում կանանց նստեցրել, ովքեր հիմնականում զբաղվում են փաստաթղթերի ստուգմամբ: Սիրալիր կերպով դիմավորում եւ ճանապարհում են ի տարբերություն առաւին օրերի»,-մեզ հետ զրույցում ասաց արցախցի մեր հայրենակիցը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
