3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Հայ-ռուսական հարաբերությունները փչացնողները փորձում են իրենց ներկայացնել` որպես հայրենիքի փրկիչ. Եսայան

Թեմա

«Երբ տարիներ շարունակ տարատեսակ արեւմտյան գրանտներով հայ-ռուսական հարաբերությունները փչացնողները փորձում են իրենց ներկայացնել` որպես հայրենիքի փրկիչ, հասկանում եմ, թե ինչու է այսքան պինդ օրվա իշխանությունը: Մարդիկ մի քանի կոպեկի համար ստացել են գրանտներ, Հայաստանում ստեղծել հակառուսական մթնոլորտ, իսկ այդ ստեղծված հարթակի վրա եկել եւ կանգնել են այսօրվա իշխանությունները ու խփել վերջին մեխը:

Հիմա, երբ աշխարհի նման բեւեռացման ֆոնին, ՀՀ վարչապետը ասում է, որ մենք պիտի լավ հարաբերություններ խորացնենք ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Ռուսաստանի թշնամի Արեւմուտքի հետ, հասկանում ես: Նա չի կարող ուրանալ իրեն իշխանության բերողներին: Բայց, երբ երկիրը տարբեր հրապարկներից փրկողներն են սկսում ասել նույն մտքերը, հասկանում ես մեր ողբերգության հիմքերը:

Այս բոլոր մարդիկ` ե՛ւ «փրկողները», ե՛ւ կործանողները ունեն մեկ ընդհանուր մոտեցում: Ըստ նրանց, Ռուսաստանը մասնավոր եւ անվճար անվտանգություն ապահովող կազմակերպություն է, որը պարտավոր է հսկել ՀՀ սահմանները: Իսկ իրենք պիտի այդ ապահով սահմանների ներսում մեզ հրամցնեն հակամարդկային սահմանադրություններ եւ երկիրը դարձնեն հակառուսական որջ, որ մի քանի միլլիոն գրանտ ստանան ու կառուցեն իրենց գեղեցիկ ապագան արեւմտյան երկներում:

Նիկոլը` այո, մեղավոր է, գլխավոր մեղավորն է, բայց նա, իրոք, միակ մեղավորը չէ: Մեղավոր են բոլոր նրանք, ովքեր գումարի եւ այլ բաների դիմաց ծառայել են Արեւմուտքին ու տարիներ շարունակ փչացրել հայ-ռուսական հարաբերությունները: Նրանք են «Նիկոլ պռոեկտ»-ի հաջողության պատասխանատուները:

Նկարը Աֆղանսանում է, Քաբուլի օդանավակայանում: Տեղի սորոսականները վազում են ԱՄՆ ռազմական ինքնաթիռի հետեւից, որպեսզի իրենք էլ կարողանան փախնել: Բայց ինքնաթիռում մի քանի տասնյակ մարդուց ավել չի տեղավորվում», - գրել է հանրային գործիչ ՀԱՅԿ ԵՍԱՅԱՆԸ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ