3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Դա մենք կորոշենք, թե ինչ կանենք, Ալիեւ կրտսերը շտապում է. ԱՀ ԱԺ պատգամավորի պատասխանը բռնապետի հերթական սպառնալիքին

Ներքաղաքական

Բոլորը շատ լավ գիտեն, որ այսօր մենք ունենք բոլոր հնարավորություններն այս տարածաշրջանում (Ղարաբաղում) ցանկացած գործողություն իրականացնելու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ուստի խորհրդարանը (խմբ․ Արցախի խորհրդարան) պետք է լուծարվի, իրեն նախագահ անվանող անձը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները պետք է լքեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց նկատմամբ կարող են լինել մեղմացումներ և կարող է խոսք գնալ համաներման մասին»։

Բռնապետի վերը նշված հերթական սպառնալիքի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցին ԱՀ ԱԺ անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանից.

-Ալիևի հայտարարությանը կարելի է պատասխանել հայտնի հումորից մեջբերմամբ, այն է .սարկազմիկ հայացք Ռուսատանի ղեկավարության կողմը, թե բա դե պատասխանեք հարգելիներս, ու հասցեական պատասխանեք, որովհետև ժամանակին Արցախը «Կոլցո» օպերացիայի քաղցրությունը տեսել է և շատ վատ հիշողություններ կան դրա հետ կապված։
Իսկ ինչ մնում է, թե Արցախի օրենսդիր և գործադիր իշխանությունները ինչ կանեն, դա մենք կորոշենք, բայց որ Ալիև կրտսերը, ինչ որ հանգամանքներից հելնելով, «շտապում» է դա վաղուց ակնհայտ է։
Վանը, Բայազետը, Զեյթունն Սասունն էլ մեզ որպես դասագիրք ու ուղենիշ, որ դժվարությունները հաղթահարելի են, եթե կա համապատասխան կամք։

Հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված ԱՀ նախագահի հրամանագրով ուժի մեջ մտած սահմանափակումները, պատգամավորը փաստեց.

-Նախագահ Հարությունյանի հրամանագիրը ռազմական դրությամբ պայմանավորված քաղաքացիական իրավունքների սահմանափակումների մասով ուղղակիորեն բխում է առկա անվտանգային խնդիրների բովանդակությունից, քանի որ երկրի կառավարումը ներկա անհանգիստ ժամանակաշրջանում բախվում է որոշակի «խութերի» և որպեսզի, որպես գործադիրի ղեկավարը, կարողանա կառավարել, անհրաժեշտություն կա խիստ կարգապահության, և հաճախ նաև այդ կարգապահությունը նշանակում է որոշակի «խմբերի փրկչական» ամենաթողության խիստ սահմանափակում։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ