3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Հանրապետության տոնի կապակցությամբ մի խումբ զինծառայողներ են պարգևատրվել

Ներքաղաքական

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հանրապետության տոնի առթիվ, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են մեդալներով։ Այս մասին հայտնում են Նախագահի աշխատակազմից։

Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանում տեղի ունեցած պարգևատրման արարողությանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին և շնորհակալություն հայտնել խիզախության և նվիրումի համար: Իր խոսքում

Հանրապետության նախագահը մասնավորապես ասել է.

«Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա կապակցությամբ: Մայիսի 28-ը մեր պետականության ամենախորհրդանշական տոնն է և մեր պատմության ամենապայծառ դրվագներից մեկը: 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը Սարդարապատի հերոսամարտում մեր հաղթանակի անմիջական արդյունքն էր և ավելի քան 500 տարվա դադարից հետո հայկական պետականության վերածննդի հռչակագիրը: Առաջին Հանրապետությունը ձևավորվեց մեզ պարտադրված պատերազմի պայմաններում, երբ չունենալով բարեկամ ու դաշնակից մեր ժողովուրդը, մեր պետական այրերը կարողացան գտնել համախմբման ու զորեղ հակառակորդներին դիմագրավելու ներուժը: Նույն էր նաև 1991-ին, երբ մեզ կրկին պարտադրվեց պատերազմ և նորից մենք պետք է մեր անկախ պետականությունը կերտեինք պատերազմի բովում ու դիմադրության ճիգով՝ ճաշակելով և կորուստների դառնությունը, և հաղթանակների բերկրանքը:

Մենք կարողացանք մեր միասնությամբ, մեր պայքարով ցույց տալ աշխարհի քարտեզի վրա Հայաստանի Հանրապետության լինելու իրավունքը: Այսօր՝ 2023 թվականի մայիսի 28-ին, երբ Առաջին հանրապետությունը վաղուց արդեն պատմություն է, իսկ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին ծնունդ առած Հայաստանի Հանրապետությունը մեր ներկան, լավ առիթ է մեր պատմությունը, անկախ պետականության անցած ուղին վերարժևորելու և գնահատելու համար:

Ընդհանրապես, թե Առաջին հանրապետության, թե Խորհրդային Հայաստանի վերաբերյալ հնչում են ամենատարբեր գնահատականներ, սակայն իրականությունն այն է, որ մեր անկախ պետականությունը մեր ժողովրդի միասնական կամքի արդյունքն է: Մենք համոզված ենք, որ այսօր էլ՝ ապավինելով մեր ուժին, վստահելով ու հավատալով մեր իշխանությանն ու մեր ժողովրդի իմաստնությանը, կարող ենք դիմագրավել դժվարին մարտահրավերներին և կերտել այն երկիրը, որի մասին երազում ենք: Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս՝ մաղթում եմ հաջողություններ, ուժ, կորով ու ամրություն մեր պետականությանը»,- ելույթում նշել է ՀՀ նախագահը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ