Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից

Անտարբերությունն ու ագահությունն է շատացել. Իրինա Ծատուրյան

Թեմա

Մեր ինքնապահպանման բնազդի հետ ի՞նչ է կատարվում: Սա որքանո՞վ կապ ունի հոգեբանական խնդիրների հետ, երբ սահմանամերձ գյուղացիները, օրինակ, ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրում են այն քաղաքական ուժին, որի օրոք իրենց գյուղից երեւացող դիրքում ծածանվում է ադրբեջանական դրոշը: Այս եւ այլ հարցերի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ հետ:

— Ըստ երեւույթին, անտարբերությունն է շատացել: Ես գյուղերից մեկում այսպիսի նախադասություն եմ լսել՝ «Մեր իմացած գելը թող գա, մեզ ուտի»: Նույն գյուղացին կարծում է, որ իրենից ոչինչ կախված չէ, կառավարությունից էլ առանձնապես ոչինչ կախված չէ, որովհետեւ ինքն իր ամբողջ կյանքը բոլոր կառավարությունների ժամանակ իր հողն է մշակել, երբեմն նույնիսկ ձեռքով, ինչպես պատերազմի ժամանակ մեր զինվորներն էին փորում: Նույն գյուղացին ապրել է առանց պետականության 6-7 դար, «եղունգ ունես, գլուխդ քորի» շշմելու խոսք կա, եւ նա գիտի, որ ով էլ գա իշխանության, իր հարցերը լուծողն ինքն է: Այսպիսի մի արտահայտություն էլ ունեն՝ «ով էշ, մենք իրեն փալան»:

— Տիկին Ծատուրյան, հնարավո՞ր է այդ հոգեբանությունը փոխել:

— Գյուղերում, որպեսզի այդ հոգեբանությունը փոխվի, դարեր են պետք: Գյուղացիները շատ ավելի պահպանողական են, քան քաղաքի ժողովորդը: Քաղաքի ժողովրդի հոգեբանությունը փոխելն էլ ինչ-որ տեղ թողնել-գնալն է դարձել: Հիմա մենք տոտալ անտարբերության մեջ ենք, սա դեպրեսիայի համազգային արտահայտումն է: Մարդիկ ոչինչ չեն ուզում անել, ասում են՝ «Այսպես էլ մնա, յոլա կգնանք»: Դրա համար պետք է աշխատել իրենց հետ: Պետք է խմբեր լինեն, որոնք կգնան, կխոսեն իրենց հետ: Բայց այդ խմբերն էլ ինչի՞ հիման վրա ասեն, որ լավ կլինի: Դրանք էլ դառնում են անորոշ խոստումներ:

— Իշխանությունն էլ վստահ ասում էր, թե «ապագա կա»…

— Ապագա միշտ էլ կա, բայց որակն ի՞նչ է, ո՞ւր է մեզ տանում: Իհարկե, բոլոր բանասերները կասեն, որ կա ներկա, անցյալ, ապառնի ժամանակ: Բայց, ամեն դեպքում, ես անուղղելի լավատես եմ, ինչպես կասեր լուսահոգի Արմեն Գրիգորյանը, ես հավատում եմ, որ սա էլ է ժամանակավոր: Եթե պատմությունը նայեք, կտեսնեք, որ ինչ-որ շշմելու ձեւով միշտ մեր ազգը դուրս է եկել տարբեր իրավիճակներից:

— Մի՞թե հնարավոր չէր պատմությունից դասեր քաղել, որպեսզի ամեն անգամ նույն օրը չընկնեինք:

— Որ դասերը, որ մենք դավաճա՞ն ենք, սա էլ է դաս… Ագահությունն է շատացել, մարդիկ ուզում են միանգամից շատ բան ունենալ: Ես համարում եմ, որ կոնֆլիկտների 95 տոկոսը նյութականի կռիվն է: Մարդիկ կան, որոնք չեն ձգտում իշխանության, բայց մարդիկ էլ կան, որոնք ձգտում են:

— Ինչպես Արտաշես թագավորն էր ասում՝ այս ավերակների վրա կառավարելը ո՞ւմ համար է դեռ ցանկալի:

— Բայց մեջն էլի նյութականը կա: Պատերազմից հետո՝ այդքան գումար եկավ, ո՞ւր է: Այսօր էլ ոչ ոք օգնություն չի ուղարկում, որովհետեւ, ինչպես երկրաշարժից ու առաջին պատերազմից հետո՝ էլի շատ գումարներ եկան, ու այն ժամանակ էլ պարզ չդարձավ, թե ինչ եղան այդքան գումարները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Շարունակությունը դիտե՛ք տեսանյութում.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ