3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Երեւանի աղբավայրում ինչ-որ «մաֆիոզ» խմբեր կան. Զաքարյան

Թեմա

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից օրեր շարունակ ողջ քաղաքում տարածվող թունավոր ծխի հարցը երեկ Երեւանի ավագանու նիստի ամենաառանցքային թեմաներից էր: Ըստ Երեւանի ավագանու անդամ ԼԵՎՈՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ` հրդեհի բռնկումից հետո նաեւ խոսակցություններ են տարածվել, համաձայն որոնց` կան որոշակի խմբավորումներ, որոնք միմյանց միջեւ բաժանել են աղբավայրի տարածքը, ու կա հավանականություն, որ հրդեհի պատճառն այդ խմբերի միջեւ տարածքը չկիսելն է եղել:

— Արձանագրենք մի փաստ, որ Երեւանի աղբավայրում ինչ-որ «մաֆիոզ» խմբեր կան, որոնք աղբավայրը կիսել են իրար մեջ եւ այնտեղից իրենց համար պիտանի բաներ են հանում, իսկ իրենց միջեւ եղած խնդիրների պատճառով կարող են նաեւ հրդեհել աղբավայրն ու երեւանցիներին ասեն` 10 օր այդ ծուխը շնչեք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ