Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով ՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել «Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ «Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը

Պետության կադաստրային վկայական ձեւակերպումը չլսված բան է, աբսուրդի ժանրից է. Շահեն Շահինյան

Հանդիպում

«Իրավունքի» զրուցակիցն է քարտեզագիր ՇԱՀԵՆ ՇԱՀԻՆՅԱՆԸ:

— Պարո՛ն Շահինյան, նախ հասկանանք սահմանազատման ու սահմանագծման գործընթացը ո՞ր քարտեզներով է նախատեսվում անել, եւ հայկական կողմը ո՞ր թվականի քարտեզը պետք է պնդի:

— Սահմանազատման ու սահմանագծման հայտարարված գործընթաց դեռեւս չի ընթանում: Իսկ թե որ քարտեզները պետք է պնդի, իմ տեսակետով` 1926-32, եթե` ոչ, ապա 1917-19 թվականների քարտեզները:

— Ինչու՞ հենց այդ թվականի քարտեզները, որո՞նք են մեր շահերին համապատասխանում:

— Համաձայն վերջին հայտարարությունների` սահմանազատման գործընթացը նախատեսվում է իրականցնել 1970-ականների քարտեզի հիման վրա, որը Հայաստանի համար ոչ շահեկան է, քանի որ Հայաստանն ունենալու է մի քանի խոշոր կորուստ: Ի տարբերություն, օրինակ՝ 1926թ.-ի քարտեզի, անկլավներ Հայաստանի տարածքում չկան, իսկ 70-ականների քարտեզում կա, Արծվաշենը 1926թ.-ի քարտեզով անկլավ չէ, այլ Հայաստանի հետ միացում ունի, Հայաստանը Արցախի հետ ունի միացման կետ Հագարի գետի հատվածում: Ի տարբերություն 1926թ. քարտեզի` 1970-ական թվականների քարտեզներում Հայաստանի տարածքից Սյունիքի մարզի հատվածում կան որոշակի տարածքների զիջումներ ժամանակին, այսպես կոչված, «Կարմիր Քրդստանի» ստեղծման հիմքով, նույն Ալ լճերի հատվածները, նույն Մեծ Իշխանասարի հատվածը, նույն Սյունիքի մարզի ամբողջ արեւելյան հատվածը, որ կտրտված է այս պահին, այդ քարտեզների փոփոխության հետեւանք է:

— Փաշինյանը խոսում է այն մասին, որ ունենք անկլավների վերադարձի խնդիր, նաեւ Տավուշի մարզի հատվածից, ի՞նչ տարածքներ են դրանք ներառում եւ արդյո՞ք մենք պահանջներ չենք ունենալու Ադրբեջանից:

— Այս պահին խոսվում է ադրբեջանական երեք անկլավի մասին, որոնք գտնվում են մեր տարածքում ու մեկ հայկական, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում: Հայկականը Արծվաշենն է, իսկ ադրբեջանականը` մեկը գտնվում է Արարատի մարզում, Տիգրանաշեն գյուղը, երկուսը՝ Տավուշի մարզում են, մեկը՝ Ոսկեպար գյուղից դեպի արեւմուտք է եւ մեկը ավելի հարավ է: Դրանք մակերեսային առումով, մեր տարածքը Ադրբեջանի ներսում եւ իրենց տարածքները մեր ներսում, մոտավորապես հավասար են, միջին հաշվարկով` մոտ 40-43 քառ.կմ են կազմում այդ տարածքներն իրար հետ:

— Այսինքն` Հայաստանը լիովին իրավունք ունի՞ պահանջելու Արծվաշենը:

— Այո՛, իհարկե, ցանկացած թվականի քարտեզով` Արծվաշենը հայկական տարածք է, ե՛ւ 1926, ե՛ւ 1970, ե՛ւ 1989:

— Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստակամություն են հայտնել ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանը 29.800 քառ. կմ, Ադրբեջանը` 86.600, ի՞նչ են ենթադրում այս թվերը:

— Սա մի փոքր մանիպուլյացիա է պարունակում. ՀՀ ոչ մի իշխանություն երբեք չի հրաժարվել ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մենք պատրաստ ենք եղել ճանաչել բոլոր այն դիվանագիտական փաստաթղթերը, որոնց ես ծանոթ եմ, ՀՀ-ն պատրաստ է եղել ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այն տարածքներով, որով նա դուրս է եկել Խորհրդային միության կազմից, իսկ Ադրբեջանը Խորհրդային միության կազմից դուրս է եկել` առանց Արցախի, Արցախը Ադրբեջանից շուտ է անկախացել, բոլոր միջազգային իրավունքներին համապատասխան:

— Նիկոլ Փաշինյանը նշել է, թե «մենք ապրում ենք մի երկրում, որը կադաստրի վկայական չունի, երբեք չի էլ ունեցել»: Ի՞նչ է ենթադրում կադաստրի վկայական ասվածը, ի՞նչ է այստեղ կորցնում Հայաստանը:

— Դա կենցաղային մակարդակից էլ ցածր ձեւակերպում է, ես կասկածում եմ, որ դրա հեղինակը Ձեր նշած անձն է, ենթադրում եմ, որ ինչ-որ մասնագետներ փորձել են ձեւակերպում տալ, այդ խաղաղության պայմանագիր կոչվածը իրենից ինչ է ենթադրում, եւ եկել են այն եզրահանգմանը, որ դա մեզ տալու է ինչ-որ կադաստրի սեփականության վկայական: Ինձ համար այդ ձեւակերպումը անընդունելի է, որովհետեւ  դա ոչ մասնագիտական մոտեցում է եւ իր մեջ խիստ ռիսկեր է պարունակում: Ես դրան կարող եմ մի քանի այսպիսի հարցերով արձագանքնել. խնդրում եմ մեզ ցույց տալ այլ պետությունների կադաստրի վկայականները, ո՞ր պետությունն ունի նմանատիպ վկայական, չկա աշխարհում ոչ մի պետություն, որ ունենա իր պետության վկայականը: Ի՞նչ է իրենից ենթադրում սեփականության վկայականի առկայությունը: Օրինակ՝ ՀՀ ներսում մենք գիտենք, որ կա միջպետական օրենքներ, կանոններ, կարգեր, որոնցով այդ սեփականության վկայականը հաստատվում ու պաշտպանվում է, ո՞րն է այդ միջազգային ատյանը, որը հաստատում է դա ու պաշտպանում է: Մենք, ինչպես տեսանք, անգամ ՄԱԿ-ի դատարանը չի կարողանում երաշխավորել պետությունների տարածքային ամբողջականությունները եւ չի կարողանում երաշխավորել անգամ մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը, որը մենք տեսնում ենք Արցախի նկատմամբ կիրառված սահմանափակումների արդյունքը: Սա իր մեջ շատ խորը խնդիրներ է պարունակում, որը հետագայում կարող է դառնալ լուրջ շահարկման առիթ մեր թշնամիների կողմից: Ինձ համար անընդունելի է այն, որ ՀՀ քաղաքացին, բնակիչները չունեն իրավունք այս հողի վրա ապրելու, չունեն կադաստրային այդ փաստաթուղթ կոչվածը, որի հիման վրա նրանք կարող են այստեղ ապրել ու պետություն ունենալ: Պետության կադաստրային վկայական ձեւակերպումը չլսված բան է, առաջինը աշխարհում Հայաստանում են այդ միտքը բարձրաձայնում, դա մինչ օրս գոյություն չունեցած փաստաթուղթ է, իմ տեսանկյունից, այն աշխարհում  հայտնի է այլ ձեւակերպումներով, բայց նմանատիպ պայմաններով եւ նմանատիպ վերնագրով փաստաթու՞ղթ, սա ուղղակի աբսուրդի ժանրից է:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված