3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Հրապարակ». Լոնդո՞ն ինչի եք գնում

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է. «

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 6-9-ը աշխատանքային այցով կգործուղվի Լոնդոն, Սիմոնյանի աշխատակազմից հայտնեցին, որ խորհրդարանի խոսնակը հրավեր է ստացել Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նախագահի կողմից։ Լոնդոնում հանդիպում է նախատեսվում ինչպես ստորին, այնպես էլ վերին պալատներում։

Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 12 հոգանոց է՝ ավանդույթի համաձայն, կազմում է նաեւ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ով Սիմոնյանի պրոտեժեն էր, սակայն վերջերս, ըստ ԱԺ աղբյուրների, եռանդով աշխատում է նրա դեմ։ Կազմում է նաեւ Սոնա Ղազարյանը։

Ուշագրավ է, որ ԱԺ նախագահը պատվիրակության կազմում ընդգրկել է նաեւ ընդդիմադիր մեկ պատգամավորի՝ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանին, ով նախնական համաձայնություն է տվել՝ մեկնել գործուղման»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ