Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու «Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.Զախարովա Թուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակը

«Մենք երբեք չենք համակերպվի Արցախն Ադրբեջանի կազմ մտնելու տարբերակի հետ».ԴԱՎԻԹ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է լուսանկարիչ ԴԱՎԻԹ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ հետ, ով իր լուսանկարներով վավերագրում է այն, ինչ-որ կատարվում է Արցախում՝ թե՛ ներկա պահին և թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում:

— Ներկա պահին բլոկադայի հետևանքով ստեղծված դժվարություններն ինչպե՞ս են դիմակայում Արցախում:

— Գազը մինչև հիմա չկա, ինչը մեծ խնդիր է առաջացնում: Հիմա որ եղանակները լավացել են, էլեկտրաէներգիայի պահով մի քիչ մեր վիճակը հեշտացել է: Այս պահին պետք է լրջությամբ մտածել գալիք ձմռան մասին: Եթե հիմա չմտածենք, հաջորդ ձմեռն Արցախում շատ ավելի սարսափելի կլինի:

Ջրի պաշարների խիստ սակավության հետևանքով Արցախը նորից անցել է հովհարային անջատումների երեքանգամյա ռեժիմին: Այսինքն՝ օրվա մեջ մարդկանց բնակարաններում 6 ժամ հոսանք չի լինելու, և այս թիվը գնալով բազմապատկվելու է:

— Իսկ սնունդի հարցով ի՞նչ իրավիճակ է:

— Սնունդը ռուս խաղաղապահների միջոցով բերում են: Կտրոնային համակարգը շարունակում է գործել: Քաղցրավենիք կամ ինչ-որ սնունդ գալիս է, որոնք առանց կտրոնների են, բայց առաջին անհրաժեշտության մթերքները՝ բանջարեղենը, մրգերը դեռ կտրոնով են:

— Քանի որ այսօր Արցախում թանկ է սնունդը, շրջափակման պայմաններում արցախցին դրանից էլ ավելի կարող է ընկճվել: Չէ՞որ կա նաև գործազրկության խնդիրը:

— Այո, դա ամենամեծ խնդիրն է: Այս պահի դրությամբ բնակչության մոտ վաթսուն տոկոսն առանց գործ է մնացել: Ամեն ինչը շատ է թանկացել, և գումար չունեն գնելու: Եթե նույնիսկ կտրոնով ես սնունդ գնում, արդեն նախկին գները չէին, որ կային մինչ այդ:

— Ամենաթանկն Արցախում ո՞ր մթերքներն են:

— Այս պահին ամենաթանկը լոլիկն ու վարունգն է: Մարդիկ պետք է մի քիչ իրավիճակից ելնելով՝ ըմբռնումով մոտենան այդ խնդրին: Կան տեղական մթերքներ, որոնք կարող են մատչելի գներով վաճառել: Օրինակ՝ տեղական ելակը շատ թանկ է: Անգամ հումորով ասում են՝ ելակն այդ գնով այս պահի դրությամբ կարող է առնել Դուբայի շեյխը, մեկ էլ՝ արցախցին:

— Հայաստանյան լրահոսին հետևո՞ւմ եք:

— Իհարկե, հետևում եմ:

— Եթե հետևում եք, ապա լսած կլինեք նաև վարչապետի կողմից հնչեցված այն տեսակետը, որտեղ նա ասում է. «Մենք բոլորս ապրում ենք մի վայրում, որի կադաստրի վկայականը չունենք»,-ի՞նչ կարծիք ունեք այս խոսքերի վերաբերյալ: Արցախցին ցավոտ լուծումների պատրա՞ստ է:

— Բնականաբար, պատրաստ չենք: Արցախը չի կարող մտնել Ադրբեջանի կազմ: Դա անհնարին է: Կադաստրի թուղթ չունենալու մասին խոսելն արդեն ահավոր է: Երևի այդ մարդ որոշել է երկիրն ամբողջությամբ հանձնի: Ես զարմանում եմ նույնիսկ մեր Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր ուժերի ու նաև որոշ լրատվամիջոցների վրա, որ տալիս են հարցեր, որոնց պատասխանը գիտեն:

— Արցախում բողոքի ձայն բարձրացնո՞ւմ են, թե՞ համակերպվել են:

— Ձայն բարձրացնում են, բայց բողոքի ակցիաներով ոչինչ չի փոխվի: Ճիշտ է, արդեն սահմանափակումներ են մտցվել՝ երկրի նախագահի կողմից բողոքի ցույցերը սահմանափակելու վերաբերյալ: Այս պահի դրությամբ ամենաճիշտն այն է, որ այստեղ համախմբման պրոցես լինի: Բողոքի ակցիաներն էլ են կարևոր, բայց Արցախի դեպքում ավելի ճիշտը համախմբման քայլեր ձեռնարկելն է: Օրինակ՝ մարդիկ կան, որոնք ասում են՝ ուշ չի՞ գործով խնդիրներ լուծելու մասին մտածել, բայց ավելի լավ է ուշ, քան երբեք: Արցախցիներս տրամադրված ենք մեր հողում ապրելու առանց ինտեգրման, Ադրբեջանի կազմ մտնելու: Մենք երբեք չենք համակերպվի Արցախն Ադրբեջանի կազմում մտնելու տարբերակի հետ:

— Եթե Աստված մի արասցե, Արցախը մտնի Ադրբեջանի կազմ, Դուք ինքներդ կմնա՞ք ապրելու Ստեփանակերտում: Ադրբեջանի քաղաքացիություն կընդունե՞ք:

— Ես Ադրբեջանի քաղաքացիություն ոչ մի պայմանով չեմ ընդունի: Աստված չանի, որ ինքն այդ թուղթը ստորագրի: Նախ՝ ես կարծում եմ, որ այդ թուղթն իրավական հիմք չունի: Կա Հայաստանի Հանրապետության հռչակագիր, որտեղ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է: Ու այնտեղ կոնկրետ գրված է, որ ոչ մի պայմանով Հայաստանը չպետք է թույլ տա, որ Լեռնային Ղարաբաղը մտնի Ադրբեջանի կամ մեկ այլ երկրի կազմ: Դա կլինի Սահմանադրության տապալում, եթե ինքը փորձի ստորագրել: Արցախցին պատրաստ է պայքարելու իր հողի համար: Այս պահի դրությամբ պետք է այդ հարցին դիվանագիտությամբ մոտենալ, եւ ռուս խաղաղապահների միջոցով լուծել այս խնդիրը: Պատերազմը 2020 թվականի նոյեմբերի 10-ով չի ավարտվել: Այդ պատերազմը հիմա էլ է շարունակվում: Բայց արցախցին ապրելով իր հողում՝ պայքարում է այդ ամենի դեմ: Եթե հարյուր քսան հազար մարդ, իմանալով ստեղծված իրավիճակը, որ ամեն քաղաք ու գյուղ սահմանամերձ է թշնամուն, և որոշել են հետ վերադառնալ Արցախ, սա արդեն խսում է այն մասին, որ արցախցին անկոտրում է և պայքարելու է իր հողում ապրելու համար:

— Նաև առաջ է քաշվում թշնամու հետ խաղաղության պայմանագրի հարցը: Դուք ինքներդ պատերազմին մասնակցել եք, ադրբեջանցու, թուրքի հետ կլինի՞ խաղաղություն:

— Դա անհնարին բան է: Եթե անգամ Լեռնային Ղարաբաղը մտցնեն Ադրբեջանի կազմ, չի լինի խաղաղություն: Հայաստանի Հանրապետությունն ինձ համար Մայր Հայաստան է, և կապ չունի, թե ներկա պահին իշխանությունն ում ձեռքերում է: Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը մի հայրենիք են: Ես միացման կողմնակիցն եմ, բայց այս պահի դրությամբ դեռ շատ շուտ է դրա մասին խոսելը: Ինձ համար հայրենիքը նաև Հայաստանի Հանրապետությունն է: Եվ Տիգրանաշենի պահով, որ որոշել են տան, Ալիևը դրանով չի սահմանափակվի: Այդ մարդը բացեիբաց  ասում է, որ Սևանն եմ ուզում, Երևանին Էրիվան է ասում: Այսինքն՝ ինքը կանգ չի առնի: Նիկոլ Փաշինյանը նաև դրան է մեզ նախապատրաստում: Հենց նույն իր ասուլիսը, որտեղ խոսում է կադաստրի թղթից: Հենց որ այդ պայմանագիրը, Աստված չանի, ստորագրի, հետո կասի, բայց ես չե՞մ ասել, որ կադաստրի թուղթ չունենք: Կադաստրի թուղթ պետք է ցույց տանք, որ ապացուցենք, թե դա մեր տարածքներն են: Ես միայն Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին թե՛ որպես կոչով, թե՛ որպես խնդրանքով եմ դիմում, որ մի բան անեն այդ մարդուն այդտեղից հեռացնեն: Միայն խորհրդարանում նստելով, կռվելով ու հարցեր տալով՝ չես կարող հարցեր լուծել: Այդ մարդուն պետք է այդտեղից ռադ անել: Դա է միակ տարբերակը: Ով ուզում է լինի, կարևորը ինքը չլինի: Այսօր ինքը բերել հասցրել է մի իրավիճակի, որ եթե անգամ իրենց հեռացնեն, էլ այդ նիկոլիզմը մնալու է: Ինքն արդեն խորը արմատներ է աճեցրել: Մարդիկ պետք է հասկանան, որ այդ նիկոլիզմը պետք է հեռացնեն: Կա մարդ, որ ուզում է Հայաստան և կա մարդ, որ չի ուզում: Սա մարդիկ պետք է հասկանան: Եթե այսպես շարունակվի, հիմա էլ կասի խաղաղություն ենք ստորագրում, բայց գիտեք՝ մենք փաստացի կադաստրի թուղթ չունենք, որ այս տարածքը մերն է: Եկեք սա էլ տանք, որովհետև եթե չտանք, գալու են մեզ կոտորեն:

— Դուք վերջերս մշակույթի գործիչների լռությանն էիք անդրադարձել և գրառմամբ նրանց դիմել:

— Այո, թե՛ Արցախի և թե՛ Մայր Հայաստանի մշակույթի գործիչները, գիտնականները, դասախոսները չպետք է լռեն: Եթե իր դիրքն ունեցող մշակույթի գործիչը, գիտնականը միայն գրառումով է սահմանափակվում, կարելի է ասել՝ նա ոչ մի բան չի անում: Նրանցից շատերը համաձայն չեն Նիկոլի քայլերի հետ, բայց լռում են: Ես շատ կուզենայի նրանց կողմից կոնկրետ քայլեր տեսնել:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվելՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված