Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ինչպիսի՞ ձմեռ է սպասվում այս տարի Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել ՌԴ-ն կարող է խափանել Մասի Starlink-ն առանց արբանյակները ոչնչացնելու. Reuters Ռուսաստանը և Իրանը Կասպից ծովում բեռնատար նավերի թիվը կկրկնապատկեն՝ ընդդեմ ԱՄՆ-ի բլոկադայի Ձեռք կբերեք ազդեցիկ հակառակորդ․ հոկտեմբերի 10-ի աստղագուշակ «Հրապարակ». Սյունիքի մեկ այլ համայնքից լուր կա երեք ադրբեջանցու ներթափանցման մասին «Ժողովուրդ». ԱԺ-ում կընդունեն արցախահայերին Պենտագոնը հանձնարարել է CENTCOM-ին՝ ավարտել Իրանի դեմ նոր պատերազմի նախապատրաստումը «Հրապարակ». Սրբազանի գործի դատաքննությունը ակնհայտորեն մտել է փակուղի

Առաջին անգամ աշխարհահռչակ թավջութակահար Hauser-ը մենահամերգով հանդես կգա Երեւանում

Ազդագրեր

Հայաստանն անհաբեր սպասում է հունիսի 17-ին Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում կայանալիք, ազգությամբ խորվաթ, բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր, հանրահայտ թավջութակահար HAUSER-ի հայաստանյան առաջին մենահամերգին:

Կազմակերպիչների խոսքով՝ սպասվում է յուրահատուկ համերգային երեկո՝ դասական, ռոք եւ լատինաամերիկյան ռիթմեր՝ թավջութակի հնչյուններով: «ՀԱՅԱ»  փառատոնն իր մեկնարկը տվեց նախորդ տարի՝ Հայաստան հրավիրելով այնպիսի աստղերի, ինչպիսիք են Զազը, 50 Cent-ն ու Let Zeppelin Symphonic նախագիծը։

Ստեփան Հաուսերը ծնվել է 1983թ. հունիսի 15-ին Խորվաթիայի Պուլա քաղաքում, երաժիշտների ընտանիքում: Երաժշտությամբ սկսել է զբաղվել մանկուց։ Առաջին անգամ ելույթ է ունեցել Լոնդոնի Wigmore Hall-ում։ Ելույթներ է ունեցել «Ալբերտ» թագավորական սրահում, Ամստերդամի Կոնսերտգեբաույում, Southbank Centre-ում, երկու անգամ ելույթ է ունեցել արքայազն Չարլզի համար՝ Բուքինգհեմյան եւ Սենթ-Ջեյմս պալատներում։ Վարպետության դասեր է ստացել հայտնի թավջութակահարներ Մստիսլավ Ռոստրոպովիչի, Բերնարդ Գրինհաուզի, Հենրիխ Շիֆի եւ այլոց հետ:

Հաուսերը համաշխարհային մի շարք մրցույթների դափնեկիր է, հանդես է եկել Էլթոն Ջոնի, Անդրեա Բոչելիի, Ջորջ Մայքլի, Aerosmith խմբի մեներգիչ Սթիվեն Թայլերի, U2, Red Hot Chili Peppers խմբերի եւ հայտնի այլ կատարողների հետ:

- Ի՞նչ հույզեր եք պարգեւում Ձեր երաժշտության միջոցով:

- Մենք  ստեղծում ենք հույզեր, միավորում մարդկանց, ջնջում նրանց միջեւ եղած սահմաններն  ու խախտում  բազում  կարծրատիպեր։ Եթե այցելեք մեր համերգին, կհամոզվեք, որ մեր հանդիսատեսի մեջ կան բոլոր կատեգորիաների եւ տարիքի մարդիկ։ Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր հանդիսատեսն իրեն առանձնահատուկ զգա։

- Դուք շատ եք ճանապարհորդում աշխարհի տարբեր երկրներում , իսկ որտե՞ղ են Ձեր ընկերներն ու սիրելիները, որոնց հետ Ձեզ ամենալավն եք զգում:

- Ճիշտ է, ես սիրում եմ ճանապարհորդել աշխարհով մեկ: Ես գնում եմ այնտեղ, որտեղ աչքերս են նայում: Ինձ դուր է գալիս հանդիպել նոր մարդկանց եւ գնալ նոր վայրեր: Ես կարող եմ ասել, որ ամբողջ աշխարհն իմ տունն է, ես ինձ լավ եմ զգում ամենուր... Բայց, իհարկե, Զագրեբն ու իմ հայրենի Իստրիան հենց այն վայրերն են, որտեղ ես ինձ առավել հարմարավետ եմ զգում:

-  Ինչպե՞ս եք սիրում հանգստանալ Ձեր ելույթներից հետո, երբ այլ բան չունեք անելու:

- Ես սիրում եմ ժամանակ անցկացնել բնության գրկում, երկար զբոսանքներ գեղեցիկ անտառներով, ուր կարող եմ մենակ մնալ իմ մտքերի հետ: Շուրջս շատ մարդիկ կան, բայց վայրի բնության մեջ մաքրվում եմ, այնտեղ այնքան  հանգիստ, գեղեցիկ ու  անաղարտ է:

www.facebook.com/hayafestival

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ