ԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ Bloomberg Եվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունել Լա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Սեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան Որոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանում Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա Ալիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆ

Թշնամու օր-օրի ավելացող լկտիությունը բնական է, որին պետք է հակազդել բացառապես հայրենատիրոջ կամքով․ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ

Հանդիպում

«Իրավունքի» զրուցակիցն է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, արցախյան պատերազմների բովով անցած, առաջին պատերազմի հրամանատար Վահան Բադասյանը։

-Պարոն Բադասյան, Ձեր դիտարկումներն եմ խնդրում Արցախում կատարվող իրադարձությունների վերաբերյալ։ Մասնավորապես, Մայիսի 15-ին Արցախի Վերածննդի հրապարակում Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության կազմակերպած «Ժողովուրդն է իր ճակատագրի իրավատերը» հանրահավաքում Բաբայանը պահանջեց իրեն նշանակել պետնախարարի պաշտոնին: խորհրդարանի նախագահն էլ պահանջեց Արայիկ Հարությունյանից հրաժարական տալ, օրեր անց էլ Սամվել Բաբայանը հայտարարեց, որ դեմ չէ պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և իրեն այդ մարմնի անդամ առաջարկելու գաղափարին։ Ի՞նչ է կատարվում Արցախում։

-Սամվել Բաբայանը հույս ուներ, որ հանրահավաքին այնքան մարդ կհավաքվի, որ կկարղանան ԱՀ իշխանության վրա ճնշւմ գործադրել, որպեսզի իրեն նշանակեն պետ նախարարի պաշտոնում, ինչը սակայն չեղավ։ Սամվել Բաբայանը հայտնի է Արցախում իր ողջ գործունեության բացասական առումով, դա ես չեմ ասում, դա իրականությունը և եղելությունն է, դա արդեն իսկ փաստ է. չգիտեմ՝ կարող է իրոք Բաբայանը իրոք որոշած լինի փոխվել, ուղղվել, նախկինում արած սխալներն այլևս չկրկնել, բայց սա գուցե, բա մի գուցե գա ու ավիրի։ Մենք ոչ վաղ անցյալի թարմ օրինակով փորձ ունենք, երբ հանցավոր ռեժիմը մերժելով նույն հանրային ճնշման միջոցով, Նիկոլին բերեցինք իշխանության, արդյունքում երկիրն ավիրվեց, դեռ ինչքան կավիրվի՝ չգիտենք։ Բայց եղսծն էլ քիչ չէ.հիմա էլ Սամվել Բաբայանի՞ն ին բերեն նույն ձևով։

Արցախի խորհրդարանի նախագահն ուղղակի հրաժարական չպահանջեց, նա ելույթով գնահատական տվեց ստեղծված իրավիճակին, առաջարկեց ու պահանջեց ԱՀ Նախագահի վստահության հանրաքվե անցկացնել ու այդ վստահության մանդատով առաջնորդվելով իրացնել ճգնաժամից դուրս գալու ելքի որոշումները կամ հրաժարական տա։ ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը, սակայն, ուղերձով այդ հարցերի պատասխանը տվեց ու ներքին լարվածություն գրեթե չկա. Այո, Սամվել Բաբայանը, իրոք հայտարարեց, որ պաշտպանության պետական կոմիտե ստեղծելուն կողմ է և դեմ չէ այդ մարմնի անդամ իրեն նշանակելուն. սա ողջունելի քայլ է իր կողմից, բոլորս մի կետի վրա պիտի կենտրոնանանք։ Մեզ անհրաժեշտ է ձեռք բերենք միասնականության հզոր էներգետիկա.դա մի հզոր ուժ է, որը կախված է միայն մեզանից։

- Արցախում ընթացող այդ զարգացումներն իրավիճակն ավելի կկայունացնե՞ն, թե՞ ընդհակառակը։

-Արցախում կատարվող այս իրադարձությունները, ներքին լարվածությունները, թշնամի ազերիների կողմից ստեղծված բարդ իրավիճակը մեր վերջին երեսունամյա ձեռք բերված հաջողության ֆոնին, սխալ ղեկավարման, կառավարման արդյունքն է, ինչի համար բոլորս մեր մեղքի բաժինն ունենք և բոլորս էլ պարտավոր ենք առաջին հերթին այդ մասին գիտակցումով մոտենանք հարցին։ Համոզված եմ, որ սա պետք է և բնական է, թշնամու օր օրի ավելացող լկտիությունն էլ է բնական։ Ու այս բոլոր խնդիրները պիտի դնենք մեր առջև և հերթով լուծենք և կլուծենք։ Ռեսուրսներ լուծման համար կան.դա մեր տոկուն կամքն է, ինչը Փառք Արարչին, որ մեր թշնամին լրացուցիչ տալիս է մեզ, ռեալ մարզելով մեր այդ եղած կամքը։

-Կարծիքներ են հնչում, որ Հայաստանի այս քաղաքականությունը, որ Արցախը թող որոշի իր ապագան, ինքը չի խառնվում, լավ հնարավորություն է Արցախի համար։ Ձեր կարծիքն ենք խնդրում։

-Ստեղծվել է մի իրավիճակ, որ ՀՀ-ն պաշտոնապես ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում.անկախ այն բանից, համաձայն ենք, թե համաձայն չենք՝ փաստ է։ Պետք է այս ամենը հաշվի առնելով առաջնորդվենք միջազգային նորմերով. այն է՝ կոնֆլիկտային պայմաններում բնիկ ժողովուրդներ ինքնորոշման իրավունք տարածքային ամողջականություն ՄԱԿ ի օրենսգրքում ամրագրված են այս հասկացություններ։ Մենք ԻՐԱՎՈՒՆՔ ունենք և պարտավոր ենք քննարկումներով լավագույնս պատրաստվել ու այս ճանապարհով ևս հասնել հաջողության։ Չստացվելու պարագայում այլ կետեր ևս կան ՄԱԿ ի օրենքներով ամրագրված. ինքնապաշտպանության իրավունքը. ամեն անձ իրավունք ունի ինքնապաշտպանվելու, երբ նրա կյանքին սպառնում են.այդ օրենքներով սպառնացողը կոչվում է ահաբեկիչ, իսկ պաշտպնվողը տուժող.տուժողին օրենքով ԻՐԱՎՈՒՆՔ Է տրվում ոչնչացնել ահաբեկչին։

-Պարոն Բադասյան, արցախահայերի կարգավիճակը Գլենդելում ապրող հայության կարգավիճակի հետ է համեմատել իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Լրագրողների հետ ճեպազրույցում պատգամավորը շեշտել է՝ Հայաստանի պետական պաշտոնյաների գլխավոր խնդիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերի սպասարկումն է, ոչ թե այն հայերի, որ ապրում են Արցախում, Բեյրութում, Ավստրալիայում: Ինչպե՞ս կմեկնաբանեք վերը նշվածը:

-Գուրգեն Արսենյանի նման մարդկանց հնչեցրած արտահայտություններից արդեն սովորել եմ վատ չզգալ. Մարդ արարածը ուտող, սնվող, սպառող, արարող, մտածող, ծնող, վերարտադրող, նախկին դարձած հարազատի հիշատակը պահող, հավատող, այդ հավատի համար տաճարներ սարքող, կյանքի համար հարմարություններ և այլ նման բաներ.և այդքանը հողի վրա ու սերնդե սերունդ փոխանցվող, այսինք կոչվում է բնիկ.հողը, որի վրա այս վերոնշյաները մարդ տեղադրում է և ԲՆԻԿ Է՝ իր համար Հայրենիք է։ Երկու տեսակ մարդ կա իմ կարծիքով. մի տեսակը իմ նշածն է, ով կոչվում է ՀԱՅՐԵՆԱՏԵՐ մարդ, մյուս տեսակը անհայրենիք։

 






Հայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top