3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավորն է. Փաշինյան

Ներքաղաքական

Իրոք, շատ արտառոց դեպք է։ Տեղեկություն կարող եմ ներկայացնել․ այդ դեպքով քիչ առաջ կամ եթե ոչ մի քիչ ավելի վաղ ԱԱԾ-ն իրականացրել է առաջին ձերբակալությունը։ Այդ մեկ տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է, որի սեփանակատերը  ԱԺ նախկին պատգամավոր է, այժմ հետախուզման մեջ գտնվող   և եթե չեմ սխալվում  Հանրապետական խմբակցության անդամ է եղել»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ՔՊ-ից Արմեն Խաչատրյանի այն հարցին, թե վարչապետին ի՞նչ է հայտնի օրեր առաջ ՀՀ ԱԱԾ-ի կողմից  բացահատված 1 տոննա կոկաինի դեպքի մասին, քննության ի՞նչ արդյունքներ ունենք, ովքե՞ր կարող են ներգրավված լինել այդ հանցավոր  արարքի մեջ։

Վարչապետը նշեց, որ իր հայտարարությամբ չի ուզում խախտել որևէ մեկի անմեղության կանխավարկածը։ 

«Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը ՀՀ-ում և ամբողջ աշխարհում մեծ ծավալների է հասել, ընդ որում՝ կարող են ներգրավված լինել ամենատարբեր մարդիկ։ ԱԱԾ -ին և ԱԽ նիստում շատ հստակ խնդիրներ են դրել մեր իրավապահ մարմինների առաջ և այդ խնդիրների կատարման համար կոնկրետ ժամկետ եմ սահմանել՝ կապված թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ, նաև խնդիր եմ դրել որևէ մեկի կուսակցական պատականելիությունը ոչ ընդդեմ, ոչ հօգուտ չի կարող  աշխատել»,-ասաց վարչապետը։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ