Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

Հայաստանի Կարատեի միության հավաքականը վերադարձել է մեդալներով

Սպորտ

Մայիսի 18-21-ը Ռումինիայի Օրադեա քաղաքում տեղի ունեցավ Օլիմպիական կարատեի շիտորյու մարզաձևի եվրոպայի առաջնությունը, որին այս տարի  մասնակցում էր 30 երկիր։ Առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին  Հայաստանի կարատեի միության մարզիկներ Դավիթ Թարոյանը, Ալբերտ Շիրինյանը և սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը։

Մարզիկ Ալբերտ Շիրինյանը ցավոք դուրս մնաց պայքարից, իսկ Դավիթ Թարոնը՝ եզրափակիչ փուլում, զիջելով իտալացի մարզիկին, դարձավ Արծաթե մեդալակիր։

Իսկ սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը, տարբեր մարտերում հաղթանակներ գրանցեց Սլովակիայի, Ռումիանիայի  Իտալիայի, Ֆրանսիայի, Անգլիայի և Հոլանդիայի մարզիկների նկատմամբ։ Ամենաթեժ մարտն ընթացավ կիսաեզրափակչում, որտեղ Կամո Ունանյանը վերջին 5 վայրկյանում ուժեղ հարվածով տապալեց հոլանդացի մրցակցին՝ նրան նոկաուտի ենթարկելով։

Թեժ ընթացած պայքարի արդյունքում Կամո Ունանյանը հերթական անգամ ապացուցեց, որ նա լավագույնն է  և պաշտպանելով եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, 7-րդ անգամ դարձավ եվրոպայի չեմպիոն՝ տարբեր վարկածներում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ