3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Հրապարակ». ՔՊ-ական մեծամասնությունը համակարծիք է Փաշինյանի հետ

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության մասին Փաշինյանի խոստովանությունից մեկ օր անց ՔՊ-ական մեծամասնությունը երեկ հայտարարությունների ժամին ներկայացել էր գրեթե նույն տեքստով, որում կարմիր թելի պես ձգվում էր միտքը, որ ոչ թե Փաշինյանն ու իր խմբակն են Արցախը հանձնում Ադրբեջանին, այլ դա արել են նախկինները։

Դասական ճամբարափոխ Հայկ Կոնջորյանը, օրինակ, նախկիններին մեղադրեց․ «Հայ ժողովրդի վրա նիսյայով վաճառել եք ԼՂ անկախությունը, բայց չեք ճանաչել»։ ՔՊ-ական Լիլիթ Ստեփանյանն էլ, պարզվեց, հիացած է Ադրբեջանի գործերով եւ նեղսրտած․ «Ինչո՞ւ 30 տարում Ադրբեջանի արածի կեսը չեք արել Արցախում»։

Հակոբ Ասլանյանն էլ ասաց, թե «հարուստներն ուզում են ապստամբել»։ «Մեկ է՝ դուք իշխանության չեք գալու, որովհետեւ այդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանը չէ, այդ իշխանությունը ժողովուրդն է, եւ այդ ժողովուրդն այդ իշխանությունը տվել է նրանց, ովքեր այդ իշխանությունը ժողովրդի համար են օգտագործում, իսկ սա կերեւա պատմության մեջ։ Կգա ժամանակը, եւ ամեն ինչ պարզ կլինի։ Հեռացեք, ամենաճիշտը սա կլինի»,- հորդորեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ