«Սոցփաթեթում հանգստի բաղադրիչը հանելու մասին խոսք չկա». Զարմինե Զեյթունցյան
Արխիվ 16-20Նախորդ տարի սոցփաթեթներով հանգստացողներից շատերը անակնկալի եկան, երբ պարզ դարձավ եւ <պատիվ ունեցան> հանդիպել կոռուպցիոն ռիսկերին: Անգամ տեղեկություններ հրապարակվեցին, որ ժամանակավորապես հանգստի բաղադրիչր կհանվի սոցփաթեթից մինչ ոլորտի կարգավորումը: «Իրավունք»-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանից հետաքրքրվեց` ի վերջո, սոցփաթեթում հանգստի բաղադրիչը մնո՞ւմ է, թե՞ ոչ: «Այս պահին հանգստի բաղադրիչը հանելու մասին խոսք չկա: Այլ խոսվում է ոլորտը կարգավորելու մասին: Մենք` որպես զբոսաշրջության կոմիտե, առաջարկներ ենք ներկայացրել` կոռուպցիոն ռիսկերը վերացնելու, մասնավոր սեկտորի հետ տարաձայնությունները ուղղելու: Սոցփաթեթով հանգստանալը խթանել է ներքին զբոսաշրջության, հանգստյան տների ու հյուրանոցների զարգացմանը»,- ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
Հիշեցնենք` 2016 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանի տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 979 968 մարդ։ Խոսքը ՀՀ ռեզիդենտներ համարվող ներքին զբոսաշրջիկների մասին է։ 2015 թվականի համեմատ նրանց թիվն աճել է 12.4%-ով:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
