Կրեմլը Փաշինյանի ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտարարության վերաբերյալ
Միջազգային
Ռուսաստանը կշարունակի երկխոսությունը Հայաստանի հետ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) թեմայով և այդ կազմակերպությունը համարում է արդյունավետ և զարգացման ներուժ ունեցող։
Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, թե Հայաստանը կորոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե այն համարի «անգործունակ» կառույց։
«Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, ապա, իհարկե, մենք կշարունակենք մեր երկխոսությունը մեր հայ ընկերների հետ, կխոսենք նրանց հետ ՀԱՊԿ-ի գործունեությանը մեր հետագա համատեղ մասնակցության թեմայով»,-ասել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովի խոսքով՝ ՀԱՊԿ-ն «հեղինակություն ունի» մասնակից երկրների շրջանում։
«Սա մի կազմակերպություն է, որը նախկինում ցուցադրել է իր արդյունավետությունը տարբեր իրավիճակներում, և կազմակերպություն, որը, մեր տեսանկյունից, հետագա զարգացման ներուժ ունի»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/5be03e77553a8644bc639a91b07a6346
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»