Հայաստան կժամանի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարարը․ ԱԳՆ
ՆերքաղաքականՄայիսի 22-23-ն այցով Հայաստանի Հանրապետությունում կգտնվի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին:
Մայիսի 22-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լեո Դոքերթիի հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ֊ից։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
