Ինչու էր դերասան Արտյոմ Կիրակոսյանը դողում բեմ բարձրանալուց առաջ Ինձ համար չափազանց կարեւոր է, որ Մոնթեի կերպարը չաղավաղվի․ հերոսի այրին փակագծեր է բացում Իմ արյան գնով եմ նկարում այս ֆիլմը. մեկնարկել են Նարեկ Ներսիսյանի «Հպում» սիրային դրամայի նկարահանումները Քրեական ոստիկանությունը բացահայտել է սպանության նախապատրաստության դեպք․ երեք կալանավորված կա Առաջիկա օրերին ցրտելու է 4-7 աստիճանով. շրջանների մի մասում սպասվում են անձրև ու ամպրոպ Չմտածված հայտարարություններով հնարավոր է միայն սրել իրավիճակը.Տնտեսագիտության դոկտորը ԵՏՄ-ից դուրս գալու մասին 5 տարի առաջ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած համայնքապետը այսօր գլխավորում է ՔՊ ցուցակը Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները Բլոգեր «Գեորգիքսը» և «Առաջին լրատվականի» լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու, շանտաժի մեջ Ավարտեցինք COP17-ը՝ ՀՀ-ի և աշխարհի համար պատմական արդյունքով. ողջ գիշեր բանակցելուց հետո ընդունվեց 40 որոշում

Գրքի Երեւանյան միջազգային փառատոնի պաստառը՝ կարծես, Նիկոլենց տան պատը լինի

Մշակութային

Օրեր անց մեկնարկող Գրքի Երեւանյան միջազգային փառատոնի պաստառը՝ կարծես, Նիկոլ Փաշինյանենց հին տան պատը լինի: Անդրադառնալով պաստառի «բովանդակությանը»՝ գրող, հրապարակախոս ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ ընդգծել է. «Եթե առաջին հայացքից նրբաճաշակ անցորդին սա թվում է պարզապես գռեհկություն եւ ճաշակի բացակայություն, ապա նա չարաչար սխալվում է՝ սա հատուկ տեխնոլոգիա է, որը կոչվում է soft power` այսինքն փափուկ ուժ: Պարզապես նման պաստառներով կամ փողոցում քայլող մարդկանց տեսքով ձեզ վարժեցնում են այդ պատկերներին, որպեսզի ձեր ենթագիտակցությունը այլեւս չընդվզի այդ գառշանքների դեմ: Ավելին, կամաց-կամաց՝ ամենօրյա ռեժիմով ձեզ վարժվեցնելով, աննկատ կհասնեն իրենց նպատակին եւ մի օր էլ ինքներդ չեք զգա, թե ինչպես հանգիստ ու անտարբեր եք անցնում նման գռեհկությունների կողքով... Իսկ անտարբերությունն ամենաքայքայիչ բանն է բնության մեջ, որի մի մասն էլ մարդն է... Մարդը, ով՝ ի տարբերություն անասունների, ոչ միայն օժտվա՛ծ է մտածելու կարողություններով, այլ նաեւ պարտավո՛ր է աշխատացնել այդ կարողությունները... Երեւանյան մետրոի կայարաններում փակցրած այս «գովազդ»-ները, թե ում հաշվին են արված՝ տեղյակ չեմ, սակայն որ բոլորիս ուզում են դեգրադացնել նման ռեկլամներով՝ դա անհերքելի է... Եվ ուշադրություն դարձրեք, այս ամենի տակ՝ ավելի մեծ տառերով, քան մյուս 6 կազմակերպությունների անվանումները, գրված է. «Գ. Սունդուկյանի անվան ԱԶԳԱՅԻՆ ակադեմիական թատրոն»: Այ, այսպես իջեցնում են ո՛չ միայն հանրության ճաշակը, այլեւ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ թատրոնի նշաձողը...»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ