Հրապարակվել են վարորդական իրավունքի տեսական քննության նոր հարցաշարերը Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի The Guardian. Կիևում արևմտյան դիվանագետները ավելի ու ավելի հաճախ են իրար մեջ քննարկում, թե ինչպես են ձմռանը փախչելու ԱՄՆ-ում փորձում են փրկել մահապատժի ենթարկված կնոջը փրկելու համար Էստոնիան, Լատվիան և Լիտվան պատրաստվում են Ռուսաստանի և Բելառուսի հետ խոշոր պատերազմի. The Atlantic Կիևի մոտ լիովին ոչնչացվել է Ուկրաինայի խոշորագույն դեղագործական դիստրիբյուտորներից մեկի պահեստը (Տեսանյութ) Լեհաստանը պատրաստում է ՌԴ-ի հետ պատերազմին լիարժեք պատրաստվածության մասին օրենք. Wydarzenia «Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները «Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը ՇՏԱՊ. Բավ է ողբաք, տվեք ինձ իրավունք հարգարժան հոգեւոր հայրեր. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել

Երեւանը ծխում է, երեւանցին՝ թունավորվում. քաղաքային գործադիր մարմինը պետք է պատասխան տա. Մանրիկյան

Թեմա

Նուբարաշենի աղբավայրից արդեն մի քանի օր է, ինչ ծուխ է տարածվում ամբողջ քաղաքում: Քաղաքացիները բողոքում են, որ լվածքը սեւացած են հավաքում, գլխացավեր ունեն, իսկ հոտին էլ դիմանալ չի լինում: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԻ հետ:

- Քաղաքացիները շարունակում են բողոքել՝ Նուբարաշենից բարձրացող ծխի պատճառով: Ի՞նչ է իրականում կատարվում:

- Շատ ճիշտ են նկատել քաղաքացիները: Ինքս ծխի ամպային կույտը տեսել եմ եւ հոտը զգացել: Ունենք իրավիճակ, որ փաստացի աղբավայրերում չի իրականացվում հստակ վերահսկողություն՝ նմանատիպ հրդեհներից խուսափելու համար: Նուբարաշենի աղբավայրը՝ համեմատած Կենտրոն եւ մի շարք այլ վարչական շրջանների հետ, ավելի բարձրադիր դիրքում է գտնվում եւ քամին ամբողջ ծուխը, գարշահոտությունն այդտեղից տարածում է ողջ քաղաքով մեկ: Այսօր ունենք քաղաքում հակասանիտարական իրավիճակ, որը լի է վատ հետեւանքներով: Սոցցանցում տեսա, որ ջրի փոխարեն՝ ավազով են փորձել հանգցնել կրակը, կարծում եմ՝ նմանատիպ կրակի տարածման ժամանակ պետք էր եղած ամբողջ տեխնիկան ներգրավել հրդեհաշիջման աշխատանքների մեջ:

- Որեւէ բացատրություն ունի՞ Երեւանի քաղաքապետարանը, թե ինչո՞ւ է մինչեւ հիմա ծխում քաղաքը:

- Մայիսի 23-ին տեղի է ունենալու ավագանու նիստ, որի ընթացքում, իհարկե, բարձրաձայնելու եմ այս մասին: Խնդիրը ոչ միայն այս հրդեհի հետ է կապված, այլ պետք է պատասխանեն, թե ընդհանուր աղբահանության ապագա տեսլականը ինչպե՞ս են պատկերացնում, արդյոք քաղաքապետարանը մոտակա կամ հեռակա ապագայում ունի աղբի վերամշակման գործարան կառուցելու մտադրություն: Այս խնդիրը մեկընդմիշտ փակելու համար անհրաժեշտ է ունենալ աղբահանության վերամշակման գործարան: Բազմիցս դրա մասին խոսել եմ եւ նշել, որ աղբահանության մեքենաներ գնելով, անընդատ բյուջեից մեծ ծախսեր անելով՝ աղբի խնդիրը չի լուծվում Երեւան քաղաքում, եւ սա վերաբերում է բոլոր միլիոնից ավել բնակչություն ունեցող քաղաքներին: Այնպես որ, այս հարցը շատ ակտուալ է եւ օր առաջ լուծման կարիք ունի:

- Որպես բժիշկ՝ Ձեր գնահատմամբ՝ այս իրավիճակը կարո՞ղ է ազդել մարդկանց առողջության վրա:

- Բնականաբար, բացասական ազդեցություն է ունենալու: Աղբանոցում հայտնվում են պոլիէթիլենային տոպրակներ, զանազան պլաստմասե տարրաներ եւ այլն, որոնց այրումը օդ կարող են արտանետել վնասակար այնպիսի աղտոտիչ նյութեր, ինչպիսիք են դիօքսինները, պոլիքլորացված բիֆենիլները, պոլիարոմատիկ ածխաջրածինները եւ այլն, որոնք տոկսիկ ազդեցություն կունենան քաղաքացիների համար, հատկապես նրանց, որոնք բնակվում են աղբավայրին մոտ հատվածներում: Ի դեպ, չմոռանանք նաեւ, որ Նուբարաշեն վարչական շրջան տանող ճանապարհի վրա է գտնվում աղբավայրը եւ պատկերացրեք, թե այդ ծխի ու տարածվող հոտի միջով ինչպես են երթեւեկում մեքենաները ու քաղաքային տրանսպորտից օգտվող քաղաքացիները: Նրանք եւս մեծ ռիսկային գոտում են գտնվում եւ անգամ կարող են թունավորվել՝ տարբեր առարկաների այրումից: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար՝ էլի եմ ասում՝ պետք է սահմանել ամբողջական վերահսկողություն: Դեռ 2018 թվականին 4-րդ գյուղում էր այրվում աղբավայրը, հետո Մասիսի աղբավայրը այրվեց, նման հրդեհները լինում են բնածին եւ ոչ բնածին, բայց, ամեն դեպքում, պետք է անմիջապես համապատասխան պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարվեն, որպեսզի սա չդառնա մեծ խնդիր մեր համաքաղաքացիների համար:

- Կհստակեցնե՞ք, թե պարբերաբար պարգեւավճարներ ստացող ո՞ր իրավասու մարմնի բացթողումն է սա եւ ո՞վ պետք է պատասխան տա՝ այս բարձիթողի վիճակի համար:

- Պատասխանատվությունը պետք է կրի Երեւան քաղաքը՝ ի դեմս քաղաքային գործադիր մարմնի, որովհետեւ օրենսդիր մարմինը այստեղ անելու ոչինչ չունի: Եվ հուսանք, որ քիչ առաջ տեղացած անձրեւը որոշակի դրական ազդեցություն կունենա հրդեհի ծխացող օջախների մարման համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հրապարակվել են վարորդական իրավունքի տեսական քննության նոր հարցաշարերըՀարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունըՀայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնիՀոկտեմբերի 3. Օրվա խորհուրդ Իսլամական աղոթքում խաղաղության գաղափարը կենտրոնական նշանակություն ունի. Արտակ ԶաքարյանThe Guardian. Կիևում արևմտյան դիվանագետները ավելի ու ավելի հաճախ են իրար մեջ քննարկում, թե ինչպես են ձմռանը փախչելուԱՄՆ-ում փորձում են փրկել մահապատժի ենթարկված կնոջը փրկելու համարԷստոնիան, Լատվիան և Լիտվան պատրաստվում են Ռուսաստանի և Բելառուսի հետ խոշոր պատերազմի. The AtlanticԿիևի մոտ լիովին ոչնչացվել է Ուկրաինայի խոշորագույն դեղագործական դիստրիբյուտորներից մեկի պահեստը (Տեսանյութ)Լեհաստանը պատրաստում է ՌԴ-ի հետ պատերազմին լիարժեք պատրաստվածության մասին օրենք. Wydarzenia«Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները«Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդըՇՏԱՊ. Բավ է ողբաք, տվեք ինձ իրավունք հարգարժան հոգեւոր հայրեր. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել«Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռությունՌուսները Կիևում խոցել է եւս մեկ առանցքային կամուրջ՝ Հյուսիսայինը (Տեսանյութ)«Հրապարակ». Սիսիանում՝ Շաքիի դեպքերից հետո մեծ վախ է տիրումՔաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»«Ժողովուրդ». Կաթողիկոսին հեռացնելու գործընթացը նոր փուլում էՆԱՏՕ-ի հետ պատերազմի հավանականությունը մեծանում է ամեն շաբաթԿրեմլն արդեն պատրաստել է Արևմտյան Ուկրաինայում թիրախների ցանկ. Ուկրաինական աղբյուր

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված