Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Երևանում կներկայացնի «Վերջին ծաղրածուն» ներկայացումը
ՄշակութայինԳորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը մայիսի 21-ին, ժամը 18։30-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հանդես կգա ժամանակակից դրամատուրգ Սամվել Խալաթյանի «Վերջին ծաղրածուն» ներկայացմամբ։
Բեմադրությունը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանի, երաժշտությունը՝ Վահե Հայրապետյանի:
Մեկ գործողությամբ տրագիկոմեդիայում զբաղված են ՀՀ վաստ․ արտիստներ Արթուր Կարապետյանը, Սաթիկ Հախնազարյանը, դերասաններ Հայկ Մնացականյանը, Թեհմինա Աբրահամյանը, Հարութ Բադիրյանն ու Միքայել Մաշուրյանը:
Ներկայացման առաջնախաղը կայացել է 2022թ․-ի դեկտեմբերի 15-ին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝