Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու «Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.Զախարովա Թուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակը

«Եթե Ալենի թքելը ներվեց, ուրեմն` պետք է ներվի նաեւ մորը, ով զավակ է կորցրել».ՇՊՌՈՏ

Շոու բիզնես

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը` Ժորա Չիչոյանի նախագահությամբ, մայիսի 20-ին մերժեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի ձերբակալության իրավաչափությանը վերաբերող բողոքը, եւ նա 1 ամսով կալանավորվեց: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին իբր առեւանգելու փորձի համարԱյս մասին  «Իրավունքը» զրուցել է երգչուհի ՇՊՌՈՏԻ հետ:

Տիկին Գայանեի դեմ քրեական գործ հարուցելու մասին ի՞նչ կասեք: Նրա ազատությունը պահանջելով՝ զոհվածների մայրերը շուրջօրյա նստացույց են իրականացնում Հանրապետության հրապարակում:

— Այո, օրենքը բոլորիս համար է, բայց եթե Ալենի թքելը ներվեց, որովհետեւ  էմոցիոնալ մարդ է, ուրեմն՝ պետք է ներվի մորը, ով զավակ է կորցրել եւ անկայուն հոգեվիճակի մեջ է: Եվ զարմանալին ինձ համար այն է, որ հայ մայրերն են այդ արարքը քննադատում: Ախր նրա ցավը ո՞վ կհասկանա: Ինչո՞ւ եք փորձում արժեզրկել նրա մարդկային, մայրական ցավը, էմոցիան, որն ամեն ինչից վեր է՝ խելագարության հասնող: Մեր հերոսների ծնողներն այսօր ամենահետապնդվող մարդիկ են դարձել: Հավատս չի գալիս, թե այս ուր ենք հասել: Բա Ալենին ինչո՞ւ չեն պատժում, հղի կնոջն ավտովթարի ենթարկած մարդուն պատժե՞լ են: Հարց՝ մեր երկրում օրենքը բոլորի համա՞ր է, թե՞ միայն խեղճերի… Փաստորեն, բան չի փոխվել: Օրենքը սկզբում օլիգարխների վրա թող կիրառեն, հետո ազգի ամենաթույլ ու խոցված մարդկանց վրա: Ամո՛թ է, հայ ենք..

Մի՞թե զոհված հերոսի մորը ձերբակալելով են ուզում ապացուցել, թե ինչքան արդար են:

— Գիտեք, ինձ համար Աստված է արդար: Ես մեր երկրի դատական համակարգին չեմ վստահում: Ես համոզված եմ, որ տիկին Գայանեն չէր վնասի Աշոտին: Նա մայրական բնազդ ունի: Երեւի Աշոտը չի դիմացել ճնշմանը: Եթե այս ամենն ինձ հետ եղած լիներ, եւ ես համաձայնվեի նստել, ապա մինչեւ վերջ կմնայի: Իսկ եթե պետք է կեսից իջնեի, հենց սկզբից չէի նստի: Ես ինչքան գիտեմ՝ Աշոտին ստիպողաբար ավտոմեքենայի մեջ չեն նստեցրել: Ես Աշոտի հանդեպ ատելություն չունեմ: Նա մի երեխա է, ում պապան վատ շրջապատ է ընկել: Եթե մի իշխանություն դպրոցներից հանում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, ես այդ իշխանության օրինապահության վրա կկասկածեի:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվելՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված