Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Մի փոքր գաղտնիք բացեմ, որը կհետաքրքրի առավելապես իրավաբաններին.Ռուբեն Մելիքյան

Իրավական

Պատվար լինելու կամքն ու ունակությունը դատավորին ներկայացվող այն բացառիկ բարոյական պահանջն է, առանց որի՝ գինին վերածվում է ջրի։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Մի փոքր գաղտնիք բացեմ, որը կհետաքրքրի առավելապես իրավաբաններին։

Երբ հին ու բարի ժամանակներում մշակվում էր քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, խնդիր էր դրված «նոր տիկ» ստեղծել՝ «նոր գինու» համար։ Եվ դատարանը պետք է դառնար այդ «նոր գինու» բուն էությունը՝ որպես ՊԱՏՎԱՐ՝ պատվերների, ապօրինությունների, չարաշահումների ու ծայրահեղ անբարոյականությունների առջև։ «Հարգելի դատարան» դիմելաձևը «ՊԱՏՎԱՐժան դատարան»-ով փոխարինելու հիմքում հենց ա՛յդ գաղափարն ու հենց ա՛յդ խորհուրդն է։

Պատվար լինելու կամքն ու ունակությունը դատավորին ներկայացվող այն բացառիկ բարոյական պահանջն է, առանց որի՝ գինին վերածվում է ջրի։

Երբ դատավորն ամեն ինչ ունի, բայց չունի Պատվար լինելու կամք, ուրեմն նա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ բարոյական որակից զուրկ։ Ու այդ ճշմարտությունն անբեկանելի է»,- գրել է Մելիքյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ