Մարսելում հրաձգության հետևանքով երեք մարդ Է զոհվել
ՔրեականՖրանսիական Մարսելում առնվազն երեք մարդ Է զոհվել կիրակի առավոտյան տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ վկայակոչելով հրշեջներին եւ ոստիկանության աղբյուրներին:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի արևելքում։
«Անհայտ անձինք ավտոմեքենայով կրակ են բացել մեկ այլ ավտոմեքենայի վրա, որում եղել են հինգ երիտասարդներ... Նրանցից երեքը մահացու վիրավորվել են», - հայտնում է գործակալությունը
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝