ԿԱՄՔԸ միանում է նահատակված հերոսների ծնողների արդարացի պահանջին եւ անժամկետ նստացույցին
ՆերքաղաքականԱզգային արժեքների պաշտպանության Կամք հասարակական նախաձեռնության կոչը
Սույնով Կամքը հայտարարում է, որ միանում է նահատակված հերոսների ծնողների արդարացի պահանջին և անժամկետ նստացույցին։
Կոչ ենք ուղղում բոլորին անխտիր, մասնավորապես նահատակված հերոսների զենքի ընկերներին, հրամանատարներին, հայրենասեր ու ազգասեր բոլոր մարդկանց։
Գեներալ Խաչատուրովի ու հերոսածին մայր տիկին Գայանեն մեր երկրի անվտանգության և մեր ազգի ինքնագիտակցության հիմնաքարերն են։ Անցել են «ուռաների» և բաժակաճառերի ժամանակները։ Խորամանկ թշնամին քպ ականների ձեռքով մեկ առ մեկ ոչնչացնում է մեր սրբություններն ու մեր ժողովուրդի անվտանգության հիմքերը։ Խոսքերն ավելորդ են։ Եթե նախանձախնդիր եք մեր ազգի ապագա վերահզորացմանը, ապա միացեք նահատակված հերոսների ծնողների արդարացի պահանջին և նստացույցին։
Հերոսի ծնողի կալանավորման ամոթի պահը վերածենք արդարության և արժանապատվության վերականգնման պայքարի։
Ազատությո՛ւն Գայանե Հակոբյանին և գեներալ Խաչատուրովին։
