3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Հայաստանում պայթյունավտանգ իրավիճակ է. Թագուհի Թովմասյան

Թեմա

Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, թե 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը, իրեն առեւանգել է: 24 եւ ավել ժամ` զոհվածի մայրը ձերբակալված է, նա երեկ հացադուլ էր հայտարարել: «Իրավունքի» հետ զրույցում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ, անդրադառնալով վերոնշյալին, ասաց, որ Հայաստանում պայթյունավտանգ իրավիճակ է, ինչը հղի է ամենաանկանխատեսելի հետեւանքներով, որովհետեւ  կա խիստ կուտակված դժգոհություն:

—  Անընդհատ փորձել ժամանակ ձգել, հարցերը չլուծելով` առաջ գնալ, չի՛ ստացվելու: Սա մի օր պայթելու է: Իհարկե, անընդունելի է առեւանգման ցանկացած փորձ, բայց միաժամանակ ուզում եմ ասել, որ զոհված զինծառայողի ծնողը կարող է ինչ-որ բան խոսելու ցանկություն ուներ, եւ ես հասկանում եմ զոհված զինծառայողի մոր զգացմունքները: Ամբողջ պետական համակարգը կենտրոնացնել եւ թիրախավորել զոհված զինծառայողների ծնողներին, նշանակում է սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում տեղի ունեցածի կրկնություն: Այսինքն` ստացվում է, որ զոհված զինծառայողների ծնողները պետք է պատժվեն, իսկ ոստիկանները, որոնք ծնողների նկատմամբ իրականացնում են հակաօրինական գործողություններ, չեն պատժվում: Հիմա նույնն այս իրավիճակն է. Նիկոլ Փաշինյանը` Աշոտի հայրը, պատասխանատու է զոհված զինվորների ծնողների առջեւ, բայց պատասխանատվության են ենթարկվում ծնողները, աբսուրդ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ