Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու «Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.Զախարովա Թուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակը

 «Փառատոները նախ ճիշտ պետք է կազմակերպվեն». ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է գրականագետ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆԻ hետ:

— Սկսվում է Երեւանյան գրքի միջազգային փառատոնը: Ի՞նչ կարծիք ունեք նման փառատոների մասին:

— Փառատոները, նախ, ճիշտ պետք է կազմակերպվեն: Պիտի երեւան երկրի լավագույն գրողները, նրանց գրքերը: Եվ այդ դեպքում փառատոնի ընթացքում ընթերցողը պատկերացում կկազմի այսօրվա գրականության եւ նրա հեռանկարների մասին:

— Մերօրյա ժամանակակից գրողներից ո՞ւմ եք նախապատվություն տալիս:

— Թերեւս ամենածանր հարցը՝ գրականագետին... Այս հարցից շատերն են խուսափում: Տալ անուններ՝  նշանակում է... խիզախել: Այս օրերին նորից վերընթերցում եմ Սլավիկ Չիլոյանին: Նա մերօրյա չէ, բայց նորից ուզում եմ հասկանալ իրեն, բացել բանաստեղծության թաքնագրերը: Այսօր, օրինակ, ուսանողներիս համար կարդում էի Վահան Զանոյանի եւ Բենիկ Ստեփանյանի բանաստեղծությունները... Իսկ նախապատվություն շատերին եմ տալիս:

— Այսօրվա սերունդը գրական ո՞ր ժանրին է նախապատվություն տալիս:

— Դժվար է ասել... Ինձ թվում է՝ լավ բանաստեղծության սպասում են  այնպես, ինչպես պապակ մարդը կսպասի մեկ բաժակ ջրի: Նրանք փնտրտուքի մեջ են: Ճաշակ ունեն, անշուշտ: Հաճախ են գնում վեպի ետեւից: Տարված են այս ժանրով: Սուր սյուժեներ են սիրում: Փոքրիկ մի տողում մեծ իմաստներ են գտնում: Հետաքրքիր են, եւ գրողները պիտի իմանան այս մասին:

— Ամենատարածված սխալը ո՞րն է գրողի, որի պատճառով չի ընդունվում եւ չի ունենում ընթերցողներ:

Այնքան նուրբ է գրող եւ ընթերցող հարաբերությունը: Տեսե՛ք, գրողը ընթերցողին է ներկայացնում իր ստեղծագործությունը, կարդում նրա համար թովչությամբ: Ընթերցողը ժպտում է լսելիս, եւ գրողին թվում է, որ նա այլեւս իրենն է: Սակայն այդպես չէ: Ընթերցողը լա՛վ գիտի՝ ի՛նչ է պետք իրեն: Այսպիսով, եթե կոպիտ ասենք, ապա այն, ինչ դուր չի գալիս ընթերցողին, հենց գրողի «սխալն է»: Շատ կարեւոր է այդ կարծիքը: Վերջինս շատ անկեղծ է իր դիտարկումներում: Նա հոգու ծալքերում զգում է կեղծը, շինծուն, անհամարձակը: Եվ միանգամից որսում է նորարարին, ի՛ր գրողին: Իհարկե, ես խոսում եմ լավ ընթերցողի մասին, նաեւ՝ միջին: Ընթերցել կարողանալը մեծ հմտություն է: Պետք է աշխատել, որ մեր հասարակության մեջ շատանան հայ ժամանակակից գրականություն կարդացողները, պետք է նրանց պատրաստել դրա համար:

— Արտասահմանյա՞ն, թե՞ հայ գրականությանն են այսօր երիտասարդներն ավելի շատ նախապատվություն տալիս:

— Կան արդի հայ գրականությանը հետեւող երիտասարդներ: Նրանք կարդում են, քննարկում, սպասում այդ հեղինակների նոր ժողովածուներին: Սակայն նրանք քիչ են: Մեր երիտասարդներն ավելի շատ տարված են օտարալեզու գրականությամբ: Սա է իրականությունը:

— Ազգային ոգին, գաղափարախոսությունը այսօր կա՞ մեր ժամանակակից գրողների ստեղծագործություններում:

— Անշո՛ւշտ... Դա չի կարող կորչել: Կան ե՛ւ բանաստեղծներ, ե՛ւ արձակագիրներ, որոնց համար դա շատ կարեւոր ասելիք է...

— Այսօր ամեն ինչ քաղաքականացված է: Ի՞նչ կասեք գրականության մասին: Գրականության միջոցով գաղափարների փոխանցում կամ նոր մտածողության ձեւավորում կա՞:

— Ոչ այդքան շեշտված, ինչպես դա երեւում էր Հակոբ Պարոնյանի եւ Երվանդ Օտյանի, Թումանյանի ու Չարենցի գործերում: Գրականությունը կենսաստեղծ է: Եվ եթե գրողը դիմում է այդպիսի միջոցի, ուրեմն՝ զգում է դրա անհրաժեշտությունը: Իսկ եթե լա՛վ է պատկերում, ուրեմն՝ կարող է նաեւ մտածողություն ձեւավորել:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետըԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվելՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված