Դպրոցում թմրանյութեր շատ են վաճառում. Դպրոցականները կոկաինի ՀՀ ներմուծման մասին
ՏեսանյութերԻտալիայի մաքսային ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Ջոյա Տաուրո նավահանգստում 2 տոննա 734 կգ բարձր մաքրության կոկաին է հայտնաբերել։ Թմրանյութը գտնվել է երկու կոնտեյներների մեջ, այն թաքցրել են 78 տոննա բանանի խմբաքանակում: Բեռը Էկվադորի Գուայակիլ նավահանգստից Հայաստան պետք է տեղափոխվեր վրացական Բաթումի նավահանգստով։ Սրան զուգահեռ Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը գրեթե 95 տոկոսով աճել է, այսինքն` մեր երիտասարդությունը գնալով դառնում է թմրամոլ, և ցավոք գրանցվում են դեպքեր, երբ թմրամիջոցները նաև հայտնաբերվում են դպրոցներում աշակերտների մոտ։ Ինչ են մտածում թմրաշրջանառության ակնհայտ ահագնացող չափերի մասին մեր քաղաքացիները, փորձել ենք հետաքրքրվել հարցախույզի միջոցով